6 արտահայտություն, որ երբեք չպետք է ասել աղջկան

7:23 AM

6 արտահայտություն, որոնք պետք է հիշել և երբեք չօգտագործել սիրելի կնոջ հետ խոսակցության ընթացքում:

1. «Իրոք պատրաստվում ես այդքանն ուտե՞լ»
Ընկերուհիդ փետուրի պես թեթև է և բալերինուհու պես նրբագեղ: Ուստի ամենափոքրիկ ակնարկն այն մասին, որ դա այդպես չէ, անպայման կառաջացնի նրա դժգոհությունը: Կանանց հետ շփման ժամանակ ավելի լավ է ընդհանրապես չշոշափել սնունդի թեման, չէ՞ որ իրենք այսպես, թե այնպես իրենց ամեն անգամ մեղադրում են սեփական թուլամորթության համար: Նման խոսակցությունները միայն կիջեցնեն կնոջ ինքնագնահատականը: Այո, ընկերուհիդ իսկապես պատրաստվում է ուտել այդքանը, ուստի ավելի լավ է լռես և չփչացնես նրա ախորժակը:
2. «Իսկ ահա նախկին ընկերուհիս…»
Բոլոր խոսակցությունները, որտեղ շոշափվում է նախկին ընկերուհու թեման, ներկայիս ընկերուհուդ կողմից ընկալվում են որպես համեմատություն: Եվ հաճախ մարդիկ նման արտահայտություններ են անում համեմատելու բնավորության ոչ լավագույն կողմերը կամ հատկանիշները: Իհարկե, ընկերուհիներին համեմատելը բնական գործընթաց է, բայց այն պետք է անել ոչ բարձրաձայն և շատ չտարվել. չէ՞ որ մարդիկ տարբեր են, և ամեն անգամ հարաբերությունների ֆորմատը տարբեր է լինում:
3. «Իսկը մայրդ ես»
Ոչ մի դեպքում մի շոշափիր նրա մորն ու հարազատներին: Հակառակ դեպքում ռիսկի ես դիմում սիրելիիդ աչքերում իր ընտանիքին ատող մեկը երևալ: Իսկ նման բան նա հաստատ չի ների. նորմալ մարդիկ շատ կապված են իրենց ընտանիքի և հատկապես մայրերի հետ:
4. «Ի՞նչ ես արել մազերիդ հետ»
Ընկերուհուդ մազերը հիանալի տեսք ունեն: Ինչպես նաև սանրվածքը, դիմահարդարումն ու հագուստը: Պարզապես ընդունիր դա. արտաքինի մասին խորհուրդներ կարելի է տալ միայն այն ժամանակ, երբ աղջիկն ինքը քեզ դա խնդրի: Անգամ այդ դեպքում պետք է շատ նրբանկատ լինել:
5. «Հանգստացի մի հատ…»
Նման արտահայտությունը միանգամից իջեցնում է շանսերը, որ նա կհանգստանա: Եթե աղջիկն ինչ-որ բանից հուզված է, ապա նա կհանգստանա միայն այն ժամանակ, երբ լուծի իր խնդիրը: Ուստի «հանգստացիր», «թուլացիր» կամ «հավաքիր քեզ» ասելու փոխարեն փորձիր օգնել սիրելիիդ:
6. «Ինչ է՝ ամսեկաննե՞րդ են սկսվել»
Անգամ եթե դա այդպես է: Պետք չէ խոսել դրա մասին և ողջ ուշադրությունը դրա վրա հրավիրել: Բազմաթիվ աղջիկների էմոցիոնալ վիճակի վրա դաշտանը ոչ մի կերպ չի ազդում: Ուստի նրա կամակորությունն ու համառությունն ամենայն հավանականությամբ կապված են ուրիշ բանի հետ:
Եվ վերջում, հարաբերությունները բարդ և շատ անհատական բան են: Բայց դրանք միակողմանի խաղ չեն. ամեն ինչում փոխադարձություն է պետք: Եթե դու սիրում ես ու տեսնում ես, որ քեզ էլ են սիրում ու հասկանում, ինչ-որ տեղ զիջում, ապա պետք է ջանալ պահպանել ու ամրապնդել հարաբերությունները:

Կարդացեք նաև

0 comments