10 նշան, որ նա սիրում է քեզ

7:23 AM

1. Նա քայլում է քո ձեռքը բռնած: Քո կողքին նա իրեն լավ է զգում, և դրանով ամեն ինչ ասված է: Այն տղան, ով չի ամաչում հրապարակայնորեն արտահայտել իր զգացմունքներն աղջկա հանդեպ, վաղուց հասունացել է լուրջ հարաբերությունների համար:

2. Նա դիպչում է քո ճակատին իր ճակատով: Այս ժեստը ցանկացած բառերից խոսուն է: Նրա սերն իսկական է, և նա այլ աղջկա կարիք չունի:
3. Բռնում է դեմքդ իր ձեռքերով: Նա լցված է նուրբ զգացմունքներով և պատրաստ է ապացուցել դրանք իր հոգատարությամբ և քնքշությամբ:
4. Նա դիպչում է մազերիդ և նայում է ուղիղ աչքերիդ: Հետաքրքիր է, որ այս ժեստը հանդիպում է ոչ միայն մարդկանց, այլև մյուս կաթնասունների մոտ: Այն խոսում է մարդու պատասխանատվության, հոգ տանելու և պաշտպանելու պատրաստակամության մասին: 
5. Համբուրում է ճակատդ: Սիրելիդ իսկական ռոմանտիկ է, նա տղաների այն հազվագյուտ տեսակից է, որ հանուն սիրելիի պատրաստ է ամեն ինչի: Բախտդ իսկապես բերել է:
6. Նայում է քո հետևից: Բաժանվելով քեզնից` նա միանգամից սկսում է կարոտել քեզ և ցանկանում է կրկին հանդիպել: Ի՞նչ կարող ես ասել՝ դա սեր է:
7. Նա կրկնօրինակում է քո ամեն շարժում, քո ժեստերն ու դիմախաղը: Ամեն ինչ պարզ է՝ սիրահարվել է: 
8. Գրկում է քեզ ողջ մարմնով: Իր գրկում դու քեզ ապահով ես զգում, իսկ բնազդները, ինչպես հայտնի է, չեն խաբում: Քո առաջ իսկական սուպերմեն է՝ կրքոտ սիրեկան, հավատարիմ զուգընկեր և անվախ պաշտպան:
9. Հետևում է 5/15 կանոնին. եթե վերջին 15 րոպեի ընթացքում նա քեզ հինգ անգամ դիպել է, ուրեմն նրա զգացմունքները շատ ավելի լուրջ են:
10. Կիպ նստում է կողքիդ և բռնում է ձեռքդ: Պետք չէ կասկածել նրա զգացմունքներին: Դու նրա համար միակն ես, և նա չի դադարում դա ցույց տալ:

Կարդացեք նաև

0 comments