Կանանց թոփ-10 ռոմանտիկ ցանկությունները

7:25 AM

Ինչի՞ մասին են իրականում երազում կանայք. թանկարժեք ներքնազգեստ, զարդեր, ճանապարհորդություններ: Եթե այդպես եք մտածում, չարաչար սխալվում եք: Բրիտանացի հոգեբանները կազմել են գեղեցիկ սեռի ներկայացուցիչների ամենառոմանտիկ ցանկությունների ցուցակ: Նրանք հարցաքննել են 6500 կանանց աշխարհի տարբեր երկրներից: Կանայք կիսվել են իրենց ցանկություններով, և արդյունքում ստացվել է հետևյալ պատկերը:

Եվ այսպես, ցանկացած կին երազում է, որ տղամարդը…
1. Կապի նրա աչքերն ու տանի այնտեղ, որտեղ նրան գեղեցիկ անակնկալ է սպասվում:
2. Հանկարծակի տանի նրան որևէ ռոմանտիկ վայր հանգստյան օրերին:
3. Նրան երգ կամ բանաստեղծություն նվիրի:
4. Ասի նրան, որ նա ամենահիանալի կինն է, ում ինքը երբևէ կհանդիպի:
5. Նրա համար հանգստացնող վաննա պատրաստի լարված օրվանից հետո:
6. Նրան ռոմանտիկ նամակ գրի կամ սիրային նամակ թողնի տան մոտ:
7. Արթնացնի առավոտյան ու նախաճաշ մատուցի:
8. Առաջարկի իր բաճկոնը, երբ կինը մրսում է:
9. Ծաղկեփունջ կամ շոկոլադե կոնֆետներ ուղարկի աշխատավայր:
10. Հաճոյախոսություն անի կնոջ երաժշտական նախասիրությունների վերաբերյալ:

Կարդացեք նաև

0 comments