10 հարց, որ հունից հանում են տղաներին

7:25 AM

welcome to the land of idiots - }Տղամարդիկ կարող են ուժեղ ու համբերատար լինել, բայց կան հարցեր, որոնք կարող են ցանկացած տղամարդու հունից հանել: Չե՞ս հավատում: Ուրեմն, որքան հաճախ կարող ես տուր այս հարցերը, և արդյունքը սպասեցնել չի տա:

1. «Ինձ սիրու՞մ ես»:
Եվ եթե նա դրական պատասխան տա, չմոռանաս հետաքրքրվել. «Իսկ ինչու՞ ես այն աղջկան նայում» կամ «Իսկ ինչու՞ ամուսնության առաջարկ չես անում»:
2. «Ինչու՞ է մեքենադ այդքան հին: Օրինակ` Կարենի մեքենան այնքան գեղեցիկ է ու նոր»:
Նման հարցերը շատ են ազդում տղամարդու ինքնասիրության վրա:
3. «Ե՞րբ ես սկսելու նորմալ վաստակել»:
Այս հարցով կարելի է միանգամից սպանել մարդուն:
4. «Ես իրո՞ք գեր եմ»:
Գուցե եթե առաջին անգամ տաս այս հարցը, դա անգամ հետաքրքիր կլինի, և տղամարդդ միանգամից կասի, որ դու լավագույնն ես՝ ամենանիհարն ու ամենագեղեցիկը: Բայց 20-րդ անգամ հարցնելով կարող ես հունից հանել նրան և բավականին նոր բան իմանալ ինքդ քո մասին:
5. «Ինչու՞  ինձ ծաղիկներ չես նվիրում»:
Այս հարցին տղամարդիկ դեռ չեն սովորել արժանի պատասխան գտնել, ուստի պատասխանը հաստատ սրտովդ չի լինի:
6. «Ընկերներդ քեզ համար ավելի կարևոր են, քան ե՞ս»:
Այս հարցով ռիսկի ես դիմում մի անգամ լսել ճշմարտությունը, ուստի մոռացիր դրա մասին:
7. «Իսկ դու կկարողանայի՞ր ինձ դավաճանել»:
Այս հարցից տղամարդիկ ցանկանում են փախչել:
8. «Դու ինձ երբեք չես լքի, չէ՞»:
Եթե տղամարդդ պատասխանատու չէ, այս հարցին լռությամբ կպատասխանի:
9. «Դու դեմ չես լինի, չէ՞, եթե մայրիկս մեզ մոտ մի քանի ամիս ապրի»:
Այս դեպքում նա ստիպված կլինի երկար ժամանակ ճիշտ պատասխան գտնել:
10. «Ես քեզ համար ամենահարազատ մարդն եմ, չէ՞»:
Եթե անգամ դա այդպես է, տղամարդիկ չեն սիրում պատասխանել այս հարցին:

Կարդացեք նաև

0 comments