Ինչպե՞ս երկարացնել թարթիչները տնային պայմաններում

6:22 AM

Երազում ե՞ս երկար և խիտ թարթիչների մասին, բայց չե՞ս կարողանում հասնել դրանց ակտիվ աճին: Պետք չի թևաթափ լինել: Արի փորձենք «աճեցնել» դրանք սովորական տնային պրոցեդուրաների միջոցով:

Ավելի շատ ուշադրություն հատկացրու աչքերի շուրջ մաշկի խնամքին և ամեն երեկո մանրակրկտորեն մաքրիր դիմահարդարումը:
Պետք չի լվացվել ջրով և օճառով. դրանք թարթիչները փխրուն են դարձնում, իսկ մաշկը չորացնում են: Ավելի լավ է օգտագործել կոսմետիկան հեռացնելու համար հատուկ քսուքներ:
Ջրակայուն թարթչաներկը հեռացրու միայն հատուկ քսուքներով, որոնք պարունակում են սնուցող բաղադրիչներ:
Բնական յուղերը շատ օգտակար են թարթիչների համար: Դրանց աճին են նպաստում ավոկադոյի, դեղձի, ժոժոբայի և ծիրանի յուղերը:
Թարթիչները կարելի է սնուցել նաև ձկան յուղով, որը կամրապնդի դրանք և կնպաստի աճին:
Թարթիչների աճը կարելի է խթանել նաև թեթև մերսումով: Դրա համար ձեզ պետք կգա հին թարթչաներկի փափուկ խոզանակ: Ամեն գիշեր քնելուց առաջ սանրեք խոզանակով թարթիչները` որևիցե յուղ քսելուց հետո:
Շատ կարևոր է ցանկացած տեսակի միջոց օգտագործելուց առաջ համոզվել, որ այդ միջոցից ալերգիա չունես:

Կարդացեք նաև

0 comments