Ինչպե՞ս մոռանալ նախկին ընկերոջը

6:21 AM

Նոր կյանքի և նոր հարաբերությունների ճանապարհին ամենամեծ և անանցանելի խոչընդոտներից մեկը նախկին ընկերոջը մոռանալու անկարողությունն է:
Այնպես որ եթե մտածում եք, որ սիրո մեջ անհաջողությունը պայմանավորված է նախկին հարաբերություններով, մեր խորհուրդները ձեզ համար են:

1. Ազատվեք մարդու մասին ֆիզիկական հիշողություններից
Իհարկե հասկանում ենք` նոստալգիան է տանջում, վերքը դեռ չի լավացել և այլն, բայց ժամանակն է կարգի բերել դարակներն ու հոգին: Ազատվեք բոլոր այն փոքրիկ մանրուքներից, որոնք հիշեցնում են ձեզ նախկին ընկերոջ հետ լավագույն պահերի մասին: Դա կլինի առողջացման առաջին քայլը:
2. Դադարեք ձեզ զոհ զգալ
Հենց այս պահից սկսեք լավատեսորեն մտածել: Զոհի դիրքը նույնպես կարող է սխալ տղամարդկանց բերել ձեր ճանապարհին, իսկ դա ձեզ պե՞տք է:
3. Թող անցյալն անցյալ մնա
Չե՞ք նկատել, որ էմոցիոնալ բեռը երբեմն ֆիզիկականից ծանր է լինում: Որքան շատ մտածեք ավարտված հարաբերությունների մասին, այնքան դժվար կլինի նոր հարաբերություն հաստատելու շանսը: Եվ թեև մինչև հիմա մտածում եք, որ նախկին ընկերոջից լավ ոչ ոք չկա, ներկայիս տղամարդը հաստատ արժանի է շանսի, որ ցույց տա, որ լավագույնն է: Ինչ եղել է, թող մնա անցյալում, համարձակորեն առաջ նայեք, իսկ անցյալիս միայն դասեր քաղեք և այն ընդունեք որպես դրական փորձ:
4. Ազատվեք հին սովորություններից
...քանի որ դրանք արդեն չեն աշխատում: Հիմա լավագույն պահն է ամեն ինչ նոր մաքուր էջից սկսելու համար. թարգեք ծխելը, դիետա պահեք, փոխեք սանրվածքը կամ մազերի գույնը. փոփոխվեք և հասեք ձեր նպատակներից:

Կարդացեք նաև

0 comments