Ի՞նչ կպատմի քնելու դիրքը մարդու մասին

7:39 AM

Անկողին հասնելով` մենք հարմար տեղավորվում ենք, որպեսզի արագ քուն մտնենք: Պարզվում է` մեր քնելու դիրքը շատ բան է ասում մեր մասին: Կարճ ասած` քնած մարդու դիրքը նրա բնավորության մասին գիշերային պատմություն է:


Օրինակ` երկար տարիների հետազոտություններից հետո հոգեբանները եկել են այն եզրակացության, որ եթե քնած ժամանակ կինը թեքվում է դեպի ամուսինը, ապա նա ենթագիտակցորեն հնազանդվում է նրան: Եթե հակառակն է, ապա դա խոսում է զույգի վատ փոխհարաբերության մասին:


Գոյություն ունի դիրքերի հատուկ դասակարգում, որոնցից յուրաքանչյուրը պատմում է այն ընտրող մարդու բնավորության մասին:


Էմբրիոնի դիրք


Մարդը քնում է կողքի վրա, ոտքերը ծալված են ծնկներում և ուղղված են դեպի ծնոտը: Այս դիրքը շատ հետաքրքիր տեղեկություն է տալիս մարդու մասին: Իրական կյանքում այդ մարդը չի հասցրել մինչև վերջ բացվել: Նա անվստահ է, ենթակա է սթրեսերի: Նա ցանկանում է մեկուսանալ արտաքին աշխարհից: Որպես կանոն` նման մարդը փնտրում է ուժեղ հովանավորի, ում մեջքի հետևում կկարողանա պաշտպանություն գտնել: Նա ինչ-որ տեղ երեխայի է հիշեցնում, ում արարքներն անկանխատեսելի են և կախված են րոպեական տրամադրությունից:


Կիսաէմբրիոնի դիրք


Այս դիրքը հիշեցնում է նախորդին, սակայն այն տարբերությամբ, որ քնածի ծնկները մի փոքր սեղմված են: Նման դիրքում քնող մարդիկ հանգիստ են, հավասարակշռված, և նրանց վրա կարելի է հույս դնել: Նրանք կոնֆլիկտային չեն, միշտ ձգտում են գտնել խելամիտ լուծումներ և հեշտությամբ հարմարվում են ցանկացած պայմաններում: Սակայն նման մարդիկ հաճախ չեն գտնում բավարար համարձակություն անձնական նպատակներին հասնելու համար:


Թագավորական դիրք


Մարդը քնած է մեջքի վրա` տարածելով ոտքերն ու ձեռքերը: Սա ինքնավստահ մարդ է: Առաջնորդ է ամեն ինչում, խելամիտ է և միշտ պատրաստ է ցանկացած իրավիճակից դուրս գալ: Նման մարդը միշտ ազատ է շփման մեջ, նրան սիրում են և գնահատում ցանկացած միջավայրում: Նա վայելում է կյանքն իր բոլոր դրսևորումներով:


Բացված դիրք` փորի վրա


Փորի վրա քնող մարդիկ ունեն իրենց հատուկ առանձնահատկությունները: Նրանք չեն սիրում կյանքի անսպասելիությունները, սիրում են ամեն ինչ կանոնավորել: Նրանք շատ ճշտապահ են, սակայն նույնը պահանջում են շրջապատից: Նրանց համար կարևոր է ամեն մանրամասնություն, նրանք կարող են շատ բծախնդիր լինել:

Մումիայի դիրք


Մարդ քնում է` վերմակը գլխին քաշած: Սովորաբար նման մարդիկ կյանքում փորձում են միշտ գաղտնիքներ պահել: Նրանք շատ ամաչկոտ են, կարող են նաև վանել, փորձում են մեկուսանալ շրջապատից: Նրանք սիրում են մի անկյուն գտնել ու այնտեղ մնալ, մինչև ամպրոպն անցնի:


Դիրք «տնակ»


Քնածը պառկած է մեջքի վրա ծալած ծնկներով: Այս դիրքը հիշեցնում է «թագավորական» դիրքը, սակայն բարձրացված ծնկները շատ բան են փոխում: Որպես կանոն` նման դիրքում սիրում են քնել տղամարդիկ: Արտաքուստ նրանք շատ ընկերասեր են, անմիջական, սակայն դա ընդամենը դիմակ է: Իրականում նման մարդիկ բավականին ինքնամփոփ են, չխոսկան: Նրանք նախընտրում են քիչ խոսել, շատ լսել: Երբեմն նրանց հետ շատ դժվար է լինում շփվել, որովհետև նրանք նախընտրում են չարտահայտել իրենց տեսակետը և խորհուրդներ չտալ:

Կարդացեք նաև

0 comments