60 պատվիրան աղջիկների համար

7:39 AM

Մենք` աղջիկներս, այնքան լավն ենք, այնքան քնքուշ, նուրբ, գեղեցիկ, երբեմն հիմարիկ, բայց միշտ սիրո և ուշադրության կարիք ունեցող: Մեզ պետք է սիրել, հարգել, փայփայել, անակնկալներ մատուցել, մտածել մեր մասին ամեն վայրկյան: Մենք` աղջիկներս, այս մեծ մոլորակը զարդարում ենք մեր գեղեցկությամբ ու քնքշությամբ: Իսկ տղաները հիանում են մեզնով ու ամեն կերպ փորձում են արժանանալ մեր հավանությանը: Իսկական լեդի դառնալը դժվար, սակայն լրիվ հնարավոր բան է: Ահա մի քանի կանոններ, որոնք կօգնեն քեզ:



♥ Առաջին պատվիրանը. մոռացիր թերություններիդ մասին: Մտածիր միայն առավելություններիդ մասին:


♥ Վստահ եղիր ինքդ քեզ վրա: Աշխատիր որքան հնարավոր է շատ դրական էմոցիա արձակել:


♥ Նպատակասլաց եղիր: Նպատակ դիր ու հասիր դրան:


♥ Մի վախեցիր փոփոխություններից: Բազմակողմանի եղիր, փորձիր, փնտրիր ինքդ քեզ:


♥ Զարգացրու տաղանդներդ: Տաղանդավոր աղջիկները հիասքանչ են:


♥ Խաղա: Ինքդ քո մասին ֆիլմ նկարիր, փորձիր տարբեր դերեր: Միշտ անկանխատեսելի եղիր:


♥ Աշխատասեր եղիր: Մի ալարիր և ևս մի արժանիք կունենաս: Ինքդ քեզ ավելի շատ կհարգես:


♥ Գնահատիր ժամանակը: Այն ամեն հիմարության վրա մի վատնիր: Ժամանակն օգուտով օգտագործիր:


♥ Հարգիր ծնողներիդ, վստահիր նրանց: Եվ հիշիր` մայրիկդ քո ամենալավ ընկերուհին է:


♥ Մի վիրավորիր մարդկանց: Դու դրա իրավունքը չունես: Մեծամտությունը վանում է:


♥ Շատ կարդա: Հետաքրքիր մարդու հետ ցանկանում են շփվել:


♥ Մի նախանձիր: Ուրախացիր նրանով, ինչ ունես:


♥ Հիշիր հումորի մասին և մի վախեցիր ինքդ քո վրա ծիծաղելուց:


♥ Ընկեր եղիր: Թույլ մի տուր, որ քեզ հարազատ մարդկանց մասին վատ խոսեն: Մարդիկ դա գնահատում են:


♥ Մի ստիր: Դա կազատի անհարմար իրավիճակներից:


♥ Մի խոստացիր, եթե վստահ չես:


♥ Մի արա այն, ինչի համար ստիպված ես լինելու արդարանալ:


♥ Կարողացիր լսել: Հարգիր դիմացինի կարծիքը: Մի պարտադրիր քո սեփականը:


♥ Սիրիր: Մարդկանց նկատմամբ բարի եղիր: Բայց միամիտ մի եղիր:


♥ Մի վախեցիր դժվարություններից: Փորձությունները մեզ ուժեղ են դարձնում:


♥ Վարվիր այնպես, ինչպես ճիշտ ես գտնում: Սեփական կարծիք չունենալն ամոթ է:


♥ Մի լռիր: Համարձակ արտահայտիր տեսակետդ: Եվ մարդիկ կհարգեն քեզ:


♥ Նախաձեռնող եղիր: Եվ քեզ կհիշեն:


♥ Ճշտապահ եղիր: Մի ստիպիր քեզ 5 րոպեից ավել սպասել:


♥ Ձգտիր նորություններից տեղյակ լինել:


♥ Նրբազգաց եղիր: Մի մերժիր, երբ խնդրում են օգնել: Քեզ շնորհակալ կլինեն:


♥ Շտապ եզրակացություններ մի արա: Մարդկանց ևս մի շանս տուր:


♥ Խուսափիր վեճերից և կոմֆլիկտներից: Փորձիր պայթյունավտանգ իրավիճակը կատակի վերածել:


♥ Համարձակ առաջին քայլն արա: Ռիսկի դիմիր, բայց միայն այն ժամանակ, երբ ռիսկդ հիմնավորված է:


♥ Քո մասին քիչ խոսիր: Թող մարդիկ իրենք հարցնեն:


♥ Մի արտասվիր: Աղջիկները կարծում են, թե այդ հնարքով կարող են տղաներին հուզել: Իրականում հակառակն է:


♥ Ձայնդ մի բարձրացրու:


♥ Գովաբանիր: Մարդկանց հաճոյախոսություններ արա: Բայց միայն անկեղծ:


♥ Կիսիր քեզ թանկ մարդու հետաքրքրությունները: Նա քեզ ավելի շատ կսիրի:


♥ Առաջին ժամադրության ընթացքում ամեն ինչ միանգամից մի պատմիր: Մի փոքրիկ հանելուկ թող:


♥ Նվերներ արա: Ընկերներին և ծանոթներին: Փոքրիկ և անգամ հենդմեյդ: Հենց այնպես:


♥ Սովորիր տղաների հետ իրենց լեզվով խոսել և հասկանալ նրանց կատակները: Դա կարևոր է:


♥ Նյարդային շարժումներ մի արա. մի ճմռթիր անձեռոցիկը, մի ճտճտացրու մատներդ, մի թափահարիր ոտքերդ: Այդպիսի շարժումները սարսափելի են:


♥ Հասարակ եղիր: Լուն ուղտ մի դարձրու:


♥ Քիչ նստիր տանը: Ուսումնասիրիր աշխարհը: Եվ կիսվիր բացահայտումներովդ ընկերներիդ հետ:


♥ Հիշիր բոլորի ծննդյան օրերը: Եվ միշտ շնորհավորիր նրանց:


♥ Էմոցիոնալ եղիր: Էմոցիաներդ քեզ մի պահիր: Համարձակորեն արտահայտիր դրանք: Բայց թատրոն մի սարքիր:


♥ Ձգտիր շատ շփվել քեզ հաճելի մարդկանց հետ:


♥ Սովորիր էթիկայի պարզագույն կանոնները: Դրանք դեռ ոչ մեկին չեն խանգարել:


♥ Մի ամաչիր սեփական թուլություններից: Երբեմն քեզ կամակորություններ թույլ տուր: Բայց հիշիր` ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ:


♥ Կարողացիր արժանապատվորեն պարտվել: Դա հեշտ արվեստ չէ:


♥ Քո, ընտանիքիդ, նախկին ընկերներիդ ու բոյֆրենդներիդ մասին վատ մի խոսիր:


♥ Կեր: Ախորժակով ու գեղեցիկ: Դիետա, սննդակարգ բառերը նյարդայնացնում են:


♥ Սիրիր մարմինդ: Դրանից երկու հատ չես ունենալու: Շատ ժամանակ անցկացրու մաքուր օդին, շատ շարժվիր:


♥ Փնտրիր քո սեփական ոճը: Մի ընդօրինակիր մյուսներին: Միայն հիմարը կարող է հպարտանալ, որ իր սիրած աղջիկն ինչ-որ մեկին նման է:


♥ Մինիմում շպար: Հատկապես դիմափոշի և տարատեսակ կրեմներ, չէ՞ որ տղաներն ատում են դրանք:


♥ Քայլվածքը շատ կարևոր է: Մի կուզիկացիր, մի իջացրու կզակը, ուղիղ նայիր:


♥ Սովորիր բարձրակրունկ կոշիկներ կրել: Դրանց վրա ծռմռատվելով քայլելով տղաներին չես գրավի:


♥ Առավոտը սկսիր հայելու մեջ ինքդ քեզ ժպտալով: Գովիր ինքդ քեզ:


♥ Քնելիս հաճելի բաների մասին մտածիր: Արթնանալիս լավ տրամադրություն կունենաս:


♥ Հաճախ ժպտա: Թող բոլորը տեսնեն, որ երջանիկ ես:


♥ Պետք չի անընդհատ մտածել, թե կողքից ինչ տեսք ունես: Հանգստացիր և վայելիր:


♥ Մի փորձիր բոլորին գոհացնել:


♥ Հավատա հրաշքներին: Դրանք պատահում են նրանց կյանքում, ով հավատում է:


♥ Եղիր այնպիսին, ինչպիսին կաս: Խելացի: Գեղեցիկ: Դաստիարակված: Սիրող: Երջանիկ:

Կարդացեք նաև

0 comments