,

Պատվիրաններ կանանց համար

7:18 AM

Կինը մնում է կին` անկախ տարիքից: Կինը պետք է մնա կին` անկախ իր վրա դրված պարտականություններից, հասարակությունում իր զբաղեցրած դիրքից, պաշտոնից, անգամ անկախ իր ունեցած խնդիրներից: Պատվիրաններ իրական կնոջ համար…

• Իրական կինը գիտակցում է, թե որքան է իր բախտը բերել, որ նա կին է ծնվել:
• Այն առասպելը, թե կանայք ծերանում են տղամարդկանցից վաղ, հորինել են հենց տղամարդիկ: Իրականում կանայք ավելի շատ հնարավորություններ ունեն նույն տարիքում տղամարդուց երիտասարդ երևալ:
• Կինը պետք է հոգ տանի միայն հիվանդների, ծերերի կամ շատ հարազատ մարդկանց մասին: Մնացած դեպքերում տղամարդը պետք է հոգ տանի կնոջ մասին:
• Որքան շատ հետաքրքրություններ ու զբաղմունքներ ունենա կինը, այնքան քիչ ժամանակ կունենա ուրիշի գործերով զբաղվելու:
• Կինը չպետք է շտապի կարեկցանքի ուս դեմ տալ տղամարդուն: Տղամարդը պետք է ինքնուրույն լուծի իր խնդիրները:
• Եթե կինը ցանկանում է լավ տեսք ունենալ անսպասելի հանդիպման դեպքում, նա պետք է միշտ լավ տեսք ունենա: Անգամ երբ աղբն է թափում: Լավ տեսք ունենալը կդառնա սովորություն (այստեղ պարտադիր պետք է նշել մեր սիրելի հայ աղջիկների համար, որ լավ տեսք ունենալը չի նշանակում երեկոյան դիմահարդարում և վարդահարդարում):
• Անգամ եթե կինը լավ է կարում և իր համար զգեստներ է կարում, մարդկանց նա պետք է ասի, որ լավ դերձակուհի ունի և ամենաթանկ խանութներում է հագնվում:
• Փողին կինը պետք է թեթև վերաբերվի. եթե այն կա, նա պիտի կարողանա դա ճիշտ ծախսել, եթե չկա, ուրեմն չպիտի տխրի ու ընկնի տառապանքների գիրկը:
• Որքան էլ սուղ լինեն կնոջ հնարավորությունները, նրա զգեստապահարանում պարտադիր պետք է լինեն մի լավ մուշտակ և մի զույգ գեղեցիկ կոշիկներ:
• Տանը կինը կարող է որքան ուզում է սիրել, փայփայել, մաքրել իր մուշտակը, սակայն հյուրերի մոտ անհարմար է մուշտակի համար հատուկ տեղ խնդրելը: Նա պետք է անփութորեն ու թեթև այն հանի ու հանձնի ուղեկցին և մոռանա դրա մասին մինչև դուրս գալը:
Տղամարդ-կին հարաբերություններում կանայք բավականին շատ առավելություններ ունեն`
Ա) Կինն իրեն կարող է թույլ տալ քմահաճություններ և տրամադրության փոփոխություններ (տղամարդուն դա հարիր չէ)
Բ) Տղամարդը պարտավոր է իր խոսքի տերը լինել, կինը կարող է և մտափոխվել
Գ) Տղամարդը միշտ պարտավոր է ճիշտ ժամին տեղում լինել, իսկ կինն իրավունք ունի 10 րոպե ուշանալ: Սակայն եթե անգամ նա ուշացել է 45 րոպե, տեղ հասնելով նա կարող է միայն ժպտալ ու ներողություն խնդրել:
• Մի շտապեք ազատվել դուր չեկած տղամարդուց: Որքան շատ տղամարդիկ են շրջապատում կնոջը, այնքան գեղեցիկ է նա շրջապատի համար: Սպասեք, և վաղ թե ուշ այդ շրջապատում կհայտնվի այնպիսի մեկը, ում դուք կհավանեք:
• Տղամարդու կողքին կինը կարող է անել այն, ինչ իրեն դուր է գալիս:
• Որքան էլ հաճելի լինի երեկոն, կինը միշտ պետք է իր տանը գիշերի:
• Արցունքները կնոջ ուժեղագույն զենքն են, սակայն դրանք պետք է որքան հնարավոր է հազվադեպ օգտագործել: Անընդհատ արտասվող կինը ոչ թե խղճահարության է արժանանում, այլ զզվանքի:
• Եթե կինը չի ցանկանում պատասխանել հստակ հարցին, նա կարող է պարզապես բազմանշանակալից ժպտալ: Շատ դեպքերում ժպիտը զինաթափում է տղամարդուն:
• Կինը պետք է բազմակողմանի զարգացած ու կարդացած լինի: Նա պետք է հաճելի զրուցակից լինի:
• Կինը չպետք է ինքնագովազդով զբաղվի: Որքան շատ թերագնահատեն նրան սկզբում, այնքան ավելի շատ շանսեր նա ունի վերջում հաղթելու:
• Կինը պետք է իր արժեքն իմանա, սակայն երբեք չբարձրաձայնի այն:
• Գեղեցիկ հանվելու կարողությունը գրավում է, գեղեցիկ հագնվելու կարողությունը` հմայում:
• Տղամարդկանց նվիրվածությո՞ւն: Չկա ավելի հեշտ բան: Ստիպեք նրան որքան հնարավոր է շատ ժամանակ ու փող ծախսել ձեզ վրա:
• Այն կինը, ով կարողանում է սրտեր գրավել, չի խուսափի քննադատությունից: Սակայն սա այն դեպքն է, երբ պետք չէ ուշադրություն դարձնել հասարակության կարծիքին: Ավելի լավ է կոկետուհի լինել, քան բամբասկոտ:
• Ուրախ տրամադրությունը պահելու համար կինը պետք է ժամանակ առ ժամանակ ինչ-որ նորություն ունենա` նոր սանրվածք, աշխատանք, հագուստ, զարդեղեն:
• Կինը կին է այնքան ժամանակ, որքան ինքն իրեն այդպես է զգում:

Կարդացեք նաև

0 comments