50 խորհուրդ ավելի լավ կյանք ունենալու համար

7:18 AM

1. Օրը սկսեք ժպիտով:
2. Նախաճաշից առաջ մի բաժակ ջուր խմեք:
3. Սկսեք վազել:
4. Հրաժարվեք ծխախոտից ու ոգելից խմիչքից:

5. Սովորեք պլանավորել գալիք օրը:
6. Ամեն օր կերեք մի քանի թարմ միրգ կամ բանջարեղեն:
7. Մտածեք միայն դրական:
8. Ուղիղ քայլեք:
9. Առավոտյան մարզանք արեք:
10. Սնվեք օրը 4-5 անգամ, ամեն օր նույն ժամին:
11. Մոռացեք վերելակի մասին. բարձրացեք և իջեք ոտքով:
12. Առավոտյան կոնտրաստային ցնցուղ ընդունեք. այն լավ արթնացնում է:
13. Նորմալ քնեք. սովորեք քնել և զարթնել նույն ժամին:
14. Ամեն օր զբոսնեք մաքուր օդին:
15. Հաջորդ օրվա հագուստը նախապես պատրաստեք:
16. Տարին մեկ անգամ ընդհանուր բժշկական զննում անցեք:
17. Մտքին եկած հետաքրքիր գաղափարները միանգամից գրի առեք:
18. Օրական 1500 մլ-ից ոչ պակաս մաքուր, չգազավորված ջուր ըմպեք:
19. Քնելուց առաջ օդափոխեք սենյակը:
20. Օրական 15 րոպե հատկացրեք բնակարանը հավաքելուն:
21. Ձեզ երես տվեք՝ հաճելի գնումներ, կոսմետիկ պրոցեդուրաներ կամ պարզապես լավ ֆիլմ:
22. Լվացվեք քնելուց առաջ:
23. Հաշվեք ձեր բոլոր ծախսերը:
24. Աշխատանքից տուն գալիս 15 րոպե հատկացրեք ռելաքսին:
25. Շաբաթը մեկ անգամ այցելեք շոգեբաղնիք:
26. Մտածեք, թե ինչ եք ուտում: Սննդակարգից բացառեք արագ սնունդը:
27. Մեկ շաբաթ բուսակեր եղեք, գուցե հավանեք:
28. Սովորեք համակարգչով արագ տպել:
29. Եղեք ճշտապահ:
30. Մարդկանց հաճոյախոսություններ արեք:
31. Շաբաթական 2-3 անգամ սպորտով զբաղվեք:
32.Մարզեք ուղեղը. սովորեք բանաստեղծություններ, լուծեք խաչբառներ:
33. Օրական 10 օտար բառ սովորեք:
34. Օրական գոնե 30 րոպե հատկացրեք ընթերցանությանը:
35. Առանց պատճառի զանգահարեք սիրելիներին և ծնողներին:
36. Զբաղվեք յոգայով կամ շնչառական վարժություններով:
37. Անձնական օրագիր պահեք:
38. Խոսեք կիրթ և գրագետ: Մի հայհոյեք:
39. Լուսանկարեք վառ պահերը:
40. Վարժեցրեք աչքերը:
41. Ամեն օր օգտագործեք կաթնամթերք՝ անյուղ կաթնաշոռ, յոգուրտ, կեֆիր:
42. Օգտագործեք դիետիկ հաց կամ լավաշ:
43. Տանը 2 ժամից ավել մի նստեք համակարգչի դիմաց:
44. Ոտնաթաթերը ցայեք սառը ջրով:
45. Օգտագործեք միայն որակյալ կոսմետիկա:
46. Դեն նետեք բոլոր անպետք իրերը:
47. Սովորեք նոր բաներ, ամեն օր ինչ-որ հետաքրքիր բան իմացեք:
48. Խմեք թարմ հյութեր:
49. Հանգստյան օրերն օգուտով օգտագործեք՝ գնացեք քաղաքից դուրս, վայելեք նոր տեսարաններ, ծանոթացեք նոր մարդկանց հետ:
50. Մտածեք միայն լավ բաների մասին: Հիշեք՝ երազանքներն իրականանում են:

Կարդացեք նաև

0 comments