Ի՞նչ են ցանկանում կանայք տղամարդուց

5:52 AM

fashion / Beautiful #Gatsby style wedding dress and headressԿնոջը հասկանալն այդքան էլ հեշտ գործ չէ: Եվ դժվար տղամարդիկ երբևէ կարողանան ամբողջովին հասկանալ կանանց, բայց կան բաներ, որոնք ցանկացած տղամարդ պետք է իմանա:

Հոգատար տղամարդը գրավիչ տղամարդ է
Կանայք բարձր են գնահատում այն տղամարդկանց, ովքեր չեն թաքցնում իրենց զգայական կողմը, հատկապես այն դեպքերում, երբ կինը մտահոգված է: Գրկեք կնոջը, հուսադրեք: Հոգատարությունը ցանկացած հարաբերությունների ամենակարևոր նախապայմաններից է:
Ասպետությունը երբեք նորաձևությունից դուրս չի գալիս
Երբ գործը հասնում է սիրային հարաբերություններին, կանայք միշտ նախընտրում են գլխավոր դերը տալ տղամարդուն: Ցանկացած կին ի վիճակի է ինքնուրույն բացել դուռը, բայց նրան ավելի հաճելի է, երբ դա անում է տղամարդը: Միշտ ջենթլմեն մնացեք:
Ձեր զգեստապահարանը վերջին դերը չի խաղում
Բոլորին հայտնի է, որ կանայք սիրում են նորաձևություն և ցանկանում են, որ իրենց սիրելին համապատասխանի իրենց ճաշակին և նախասիրություններին: Դա վերաբերում է նաև տղամարդու զգեստապահարանին: Դուք պետք է գեղեցիկ տեսք ունենաք ինչպես առաջին ժամադրությանը, այնպես էլ հետագայում:
Մի թաքցրեք ձեր թերությունները
Ոչինչ այնպես չի գրավում կնոջը, ինչպես լավ տղամարդը, որ ձգտում է ավելի լավը լինել: Կանայք գնահատում են այն տղամարդկանց, ովքեր չեն վախենում իրենց թերություններից և աշխատում են դրանք վերացնելու վրա:
Մի փորձեք փոխել նրա աշխարհը
Երբ կնոջն ինչ-որ բան է անհանգստացնում, նա ակնկալում է ձեր աջակցությունը, այլ ոչ խորհուրդները: Տղամարդուն հատուկ է լուծել խնդիրները, քանի որ դա տրված է նրանց բնությունից, բայց կանայք, որպես կանոն, ավելի շատ աջակցության կարիք ունեն:
beautiful, beauty, blonde, chic, class, classy - inspiring picture on Favim.comԳլուխը որպես համաձայնության նշան թափ տալը բավարար չէ
Լսելու կարողությունը շատ կարևոր է, բայց կինը ցանկանում է վստահ լինել, որ իր ասածը տեղ է հասել: Երբ խոսակցության ընթացքում կինը դադար է տալիս, դա նշանակում է, որ պետք է ինչ-որ բան ասեք:
Ձեր վերնաշապիկը կարող է դառնալ սիրային մագնիս
Կինը կրում է ձեր վերնաշապիկը կամ սվիրտե՞րը: Դա նշանակում է, որ նա կապված է ձեզ հետ:
Ասեք դա կրկին ու կրկին
Կանայք սիրում են հաճոյախոսություններ, ուստի որքան հնարավոր է հաճախ ասեք, թե որքան գրավիչ է նա: Երբ նա անկեղծ զգեստ է կրում, նա ցանկանում է լսել, որ սեքսուալ է: Երբ նոր սանրվածք է անում, ցանկանում է, որ դուք դա նկատեք:
Մի վախեցեք ձեր հարաբերությունների մասին խոսակցություններից
Եթե ձեր սիրելին ցանկանում է խոսել ձեր հարաբերությունների մասին, դա չի նշանակում, որ դուք ինչ-որ բան այն չեք արել: Կանայք պարզապես սիրում են քննարկել ամեն ինչ: Բացի այդ նման խոսակցությունները մտերմացնում են մարդկանց:
Նայեք նրա աչքերին
Թեև շատ հաճելի է սիրելիին գրկած նստելը` կանանց մեծ մասը նախընտրում է, որպեսզի տղամարդը լինի իրենց դիմաց, քանի որ նրանց համար կարևոր է տեսողական կոնտակտը:
Երբեք մի մոռացեք ռոմանտիկայի մասին
Ռոմանտիկան այն է, ինչի կարիքը կանայք միշտ ունեն: Եվ ընդհանրապես կարևոր չէ, թե որքան ժամանակ եք միասին` երկու ամիս, թե քսան տարի: Ծաղիկներ, ռոմանտիկ ընթրիքներ, բանաստեղծություններ. դրանք միշտ գնահատվում են կանանց կողմից:

Կարդացեք նաև

0 comments