25 բան, որ պետք է անեք ձեզ համար

5:50 AM

füselshaufՀիշիր այսօրվա օրդ, քանի որ այն ընդամենը սկիզբն է: Այսօրը հիանալի ապագայի սկզբնական կետն է միայն:

1. Ժամանակ անցկացրեք միայն ճիշտ մարդկանց հետ
-Դրանք այն մարդիկ են, ովքեր հաճելի են ձեզ, սիրում և գնահատում են ձեզ, ձեզ վրա լավ ազդեցություն են թողնում, ընդունում են ձեզ այնպիսին, ինչպիսին դուք իրականում կաք:
2. Արժանապատվորեն դիմակայեք խնդիրներին
-Ձեր փոխարեն խոսում են ոչ միայն ձեր խնդիրները, այլև այն, թե ինչպես եք դրանք լուծում: Խնդիրները չեն վերանա, մինչև չսկսեք գործել:  
3. Անկեղծ եղեք ինքներդ ձեզ հետ
-Անկեղծորեն ընդունեք, թե ինչն է ճիշտ, իսկ ինչը շտկման կարիք ունի: Անկեղծորեն ընդունեք, թե ինչի եք ուզում հասնել և ինչ եք ուզում դառնալ: Ճշմարտությունը ձեր հոգու խորքում փնտրեք: 
4. Սեփական երջանկությունն առաջնային դասեք
-Ձեր պահանջները կարևոր են: Եթե չեք գնահատում ձեզ, ձեր մասին հոգ չեք տանում, չեք պաշտպանում ձեզ, վնասում եք ինքներդ ձեզ: Երբ ձեր պահանջները բավարարված լինեն, դուք ավելի շատ հնարավորություն կունենաք օգնելու կարիքավորներին:
5. Մնացեք այնպիսին, ինչպիսին կաք և հպարտացեք ինքներդ ձեզնով
-Ինչ-որ մեկին նմանվելու փորձերը վնասում են ձեզ: Օգտագործեք այն մեկին, ով ապրում է ձեր մեջ. նրա մտքերը, ուժեղ կողմերը, հմայքը: Ձեզ ձեր լավագույն կողմից ցույց տվեք:
6. Ապրեք ներկայով
-«Հենց այս պահը» զարմանալի բան է: «Հենց այս պահը» միակն է, որը երաշխավորված ձերն է: Կյանքը հենց այս պահին է տեղի ունենում: Դադարեք ապագայի մեծ գործերի մասին մտածել: Մոռացեք անցյալը: Սովորեք ապրել այս պահով: 
7. Գնահատեք ձեր սխալների միջոցով սովորած դասերը
-Սխալները նորմալ բան են, դրանք առաջընթացի ապացույցն են: Եթե ժամանակ առ ժամանակ սխալներ չգործեք, կդադարեք սովորելուց և ջանալուց: Ռիսկի դիմեք, ընկեք, բարձրացեք ու առաջ գնացեք:
8. Հարգեք ինքներդ ձեզ
-Այն, թե ինչպես եք վերաբերվում ինքներդ ձեզ, օրինակ է ծառայում մյուսների համար: Պետք է սիրեք ինքներդ ձեզ, որպեսզի մյուսներն էլ սիրեն:
9. Հաճույք ստացեք նրանից, ինչ ունեք
-Շատերիս խնդիրն այն է, որ մենք կարծում ենք, որ երջանիկ կլինենք միայն այն ժամանակ, երբ հասնենք կյանքի որոշակի մակարդակի: Արդյունքում ամբողջ կյանքն անց ենք կացնում` ակնկալելով ստանալ ինչ-որ բան ավել: 
10. Կառուցեք ձեր երջանկությունը
-Եթե սպասում եք, որ ինչ-որ մեկը ձեր փոխարեն ձեզ երջանիկ է դարձնելու, զուր ժամանակ եք վատնում: Ընտրեք ձեր երջանկությունը: Եղեք այն փոփոխությունները, որ ցանկանում եք տեսնել աշխարհում: 
11. Ձեր երազանքներին և գաղափարներին շանս տվեք
-Շանսերը շատ են, պետք է միայն օգտվել դրանցից: Երբեք 100%-ով վստահ չեք կարող լինել, որ ձեզ մոտ ամեն ինչ կստացվի, եթե ոչինչ չանեք: Պետք է պարզապես փորձել:
12. Հավատացեք, որ պատրաստ եք հաջորդ քայլին
-Դուք պատրաստ եք: Մտածեք դրա մասին: Արդեն անհրաժեշտ ամեն ինչ ունեք: Օգտվեք հնարավորություններից:
13. Ծանություններ հաստատեք մարդկանց հետ այն ժամանակ, երբ արժե
-Ծանոթություններ հաստատեք միայն վստահելի մարդկանց հետ, ովքեր այնպիսի հատկանիշներ ունեն, որոնք դուք ցանկանում եք ունենալ: Ընտրեք այնպիսի ընկերների, որոնց հետ հարաբերություններով կարող եք հպարտանալ:
14. Նոր մարդկանց շանս տվեք
-Տհաճ է հնչում, սակայն ամեն ընկերոջ հետ չէ, որ կկարողանաք հավերժ ընկերություն պահպանել: Մարդիկ և առաջնահերթությունները փոխվում են: Գնահատեք նոր հարաբերությունները` հասկանալով, որ անծանոթ տարածքում եք գտնվում: 
15. Մրցակցեք նախկին ձեզ հետ
-Ոգեշնչվեք ուրիշներից, գնահատեք նրանց, սովորեք նրանցից, սակայն իմացեք, որ նրանց հետ մրցակությունն անիմաստ բան է: Կարող եք մրցակցել միայն մի մարդու հետ. դա դուք եք:
16. Ուրախացեք մյուսների հաջողություններով
-Ուշադրություն դարձրեք, թե ինչն եք հավանում մյուսների մեջ և ասացեք դա նրանց: Այն բանի գիտակցումը, թե որքան լավն են ձեզ շրջապատող մարդիկ, տանում է դեպի լավը: Անկեղծորեն շնորհակալ եղեք մարդկանց:
17. Դժվար իրավիճակներում փնտրեք լավը
-Երբ ամեն ինչ վատ է, և դուք հուսահատված եք, մի քանի անգամ խորը շունչ քաշեք, ապա սկսեք լավ բաներ փնտրել տվյալ իրավիճակում: Դուք անպայման հույսի մի քանի շող կգտնեք:
18. Ներեք ինքներդ ձեզ և մյուսներին
-Լինում է, որ տառապում ենք մեր գործած սխալներից: Պատահում է, որ այդ ցավը շատ երկար է տևում: Այնքան երկար, որ թույլ չի տալիս առաջ գնալ: Պետք չի ջնջել անցյալը, սակայն պետք չի կառչել գործած սխալներից: Անցյալը չեք փոխի:
19. Օգնեք ձեզ շրջապատող մարդկանց
-Հոգ տարեք մարդկանց մասին: Եթե ճիշտ ճանապարհը գիտեք, ցույց տվեք մարդկանց: Որքան շատ եք օգնում մյուսներին, այնքան ավելի շատ են նրանք ցանկանում օգնել ձեզ: Սերն ու բարությունը ծնում են սեր ու բարություն:
20. Լսեք ձեր ներքին ձայնին
-Եթե կօգնի, քննարկեք ձեր գաղափարները ամենահարազատ մարդկանց հետ, սակայն վերջինը թող ձեր ներքին ձայնը լինի: Անկեղծ եղեք ինքներդ ձեզ հետ: Ասեք այն, ինչ պետք է ասեք: Արեք այն, ինչ ձեր սիրտը կհուշի ձեզ:
21. Մի հասցրեք ձեզ սթրեսի, ընդմիջումներ արեք
-Դանդաղեցրեք արագությունը: Կանգ առեք ու շունչ առեք: Թույլ տվեք ձեզ ընդմիջում վերցնել: Որքան էլ զբաղված լինեք, փոքրիկ դադարը միայն կօգնի: 
22. Նկատեք ամեն պահի գեղեցկությունը
-Փոխարենը նստեք և սպասեք, թե ինչ մեծ բան է լինելու` հարսանիք, երեխաների ծնունդ, պաշտոնի բարձրացում, խոշոր շահում, երջանկություն փնտրեք փոքրիկ իրադարձություններում:
23. Մի թաքցրեք ձեր զգացմունքները
-Եթե նեղացել եք, մի թաքցրեք: Խոսեք այդ մասին հարազատների հետ: Պատմեք նրանց, թե ինչ եք զգում: Թող նրանք լսեն ձեզ: 
24. Պատասխանատու եղեք ձեր կյանքի համար
-Թող ձեր ընտրությունն ու սխալները միայն ձերը լինեն: Դուք միակ մարդն եք, ով կարող է ամբողջովին ղեկավարել իր կյանքը: Այո, դա միշտ չէ հեշտ: Սակայն հետո ստիպված չեք լինի ինչ-որ մեկին մեղադրել ձեր գործած սխալներում:
25. Մտածեք, թե որքան իսկապես հարուստ եք
-Հարստությունը կյանքն ամբողջովին ընկալելու հնարավորություն է: Այո, դուք հարուստ եք. դուք կարող եք որոշել, թե ինչ եք հագնելու առավոտյան, կարող եք մաքուր ջուր խմել, բուժօգնություն ստանալ, համացանցի հնարավորություն ունեք: Շնորհակալ եղեք այն ամենի համար, ինչ ունեք:

Կարդացեք նաև

0 comments