Ու՞ր են անհետանում տղամարդիկ ժամադրություններից հետո

6:36 AM

Ժամանակակից աշխարհի երեք անլուծելի խնդիրներն են` ինչպես արձակուրդի վերջում ճամպրուկի մեջ տեղավորել բոլոր իրերը, որտեղ է կորել գուլպայի զույգը և ու՞ր են անհետանում տղամարդիկ հաջողված ժամադրություններից հետո: Վերջինիս հարցով մի քանի տեսություն կա.

1. Ամենաակնհայտը. դու պարզապես նրան դու չես եկել: Մենք երբեք չենք հասկանա, թե ինչպես են տղաները կարողանում այդքան երկերեսանի լինել. ժպտալ, հաճոյախոսություն անել, գրկել ու համբուրել և դրա հետ մեկտեղ ոչ մի զգացմունք չունենալ: Բայց փաստը մնում է փաստ. նրանցից շատերը, չգիտես ինչու, ձևացնում են:
Ի՞նչ անել նման իրավիճակում: Ամենայն հավանականությամբ դուք 1-2 ժամադրություն եք ունեցել: Պետք չի նվաստանալ անդադար զանգերով և հաղորդագրություններով: Պարզապես սրտիդ մոտ մի ընդունիր և մոռացիր: Չէ՞ որ չես ուզում նրանից անկեղծ պատասխան ստանալ, որ իր դուրը չես եկել:
2. Ժամադրությունը նրա համար միայն արկած էր: Նա ժամադրություն էր ուզում, ստացավ և անհետացավ: Չի բացառվում, որ նա անգամ ընկերուհի կամ կին ունի, և դու նրա համար հերթական քմահաճույք էիր:
Ի՞նչ անել: Կարելի է փորձել պարզել, թե բանն ինչ է կամ թեկուզ ցույց տալ դժգոհությունը, գուցե նա փորձի բացատրել:
3. Նա վախենում է էմոցիոնալ կապվածությունից: Ժամանակակից շատ տղամարդիկ մեծացել են ոչ լիարժեք ընտանիքներում, հիմնականում մայրերի և տատիկների կողքին: Միայնակ կինն էմոցիոնալ առումով կայուն չէ: Մի պահ նա որդուն է համբուրում, հետո սկսում զայրանալ նրա վրա: Նման տղամարդը միշտ վախենալու է կանանցից, քանի որ գիտի, թե որքան ցավոտ կարող է լինել կապվածությունը:
Ի՞նչ անել: Դու իրավունք ունես առանձին հանդիպման և հարաբերությունների պարզաբանման: Բայց պատրաստ եղիր, որ նման տղամարդը կարող է լիովին անկեղծ չլինել հանդիպմանը:

Կարդացեք նաև

0 comments