1. Տաք գլխով ոչ մի բան մի արեք, ինչ էլ պատահի: Գործելուց առաջ մի լավ մտածեք:
2. Շփում, շփում և էլի շփում. անկեղծ ու անկաշկանդ:
3. Սովորեք հարգել միմյանց զգացմունքներն ու որոշումները, անգամ եթե համաձայն չեք դրանց հետ:
4. Միշտ փնտրեք կոմպրոմիս: Դա չի նշանակում, որ պետք է հրաժարվեք նրանից, ինչին հավատում եք կամ ճիշտ եք գտնում, բայց կարելի է գտնել մի որոշում, որ երկուսդ էլ գոհ մնաք:
5. Գնացեք զոհողությունների: Իհարկե ոչ միշտ: Բայց ամուսնության մեջ երկուսն էլ պետք է պատրաստ լինեն սիրելիի երջանկությունը վեր դասել սեփականից:
6. Աշխատեք ամեն ինչին հումորով վերաբերվել, երբեմն դա իրավիճակից միակ ելքն է:
7. Անընդհատ ճանաչեք միմյանց, բացահայտեք միմյանց լավ ու վատ կողմերը, չէ՞ որ մարդիկ կյանքի ընթացքում փոխվում են:
8. Ընդունեք սիրելիին այնպիսին, ինչպիսին նա իրականում կա, և որ ամենակարևորն է` սիրեք միմյանց հենց այդպիսին` թերություններով և առավելություններով հանդերձ:
9. Հիշեք, թե ինչի համար եք ամուսնացել: Աշխատեք միշտ հոգում պահել այն տպավորությունը սիրելիի հանդեպ, որ ունեիք հարաբերությունների սկզբին: Չէ՞ որ այդ ժամանակ դուք միմյանց կատարյալ էիք թվում:
10. Աջակցեք միմյանց դժվար պահին: Չէ՞ որ ձեր ամուսնության հաջողությունը չափվում է ոչ թե նրանով, թե ինչպես եք նշել ձեր ամուսնության հոբելյանը, այլ նրանով, թե ինչպես ես հաղթահարել ձեր դժվարին ժամանակները:
0 comments