Ի՞նչ է պատմում կոշիկը տղամարդու մասին

7:29 AM

Նորաձև մարզակոշիկ
Որքան նորաձև են նրա մարզակոշիկները, այնքան փակ է տղամարդը, անգամ եթե թվում է, թե նա միլիոնավոր ընկերներ ունի: Նրանից չի կարելի նվերներ ակնկալել. ամբողջ փողը նա ծախսում է իր արտաքին տեսքի վրա: Փոխարենը նա կարող է ձեզ ցույց տալ քաղաքի ամենանորաձև վայրերը:

Սովորական մարզակոշիկ
Եթե տղամարդը դա կրում է սպորտային հագուստի հետ, ապա լավ է: Եթե ջինսերի՝ ավելի: Ընդ որում, տղամարդը կամ իսկապես գլուխ է հանում նորաձևության միտումներից, կամ մնացել է 80-ականներում:
Սանդալներ
Համեստ սանդալներ կրողը լավ տղա է, բայց ոչ այդքան ժամանակակից: Իսկ եթե սանդալների հետ գուլպա է հագնում, հեռու փախեք նրանից:
Բոկոտիկներ
Բոկոտիկների սիրահարներն այդքան էլ չեն մտահոգվում, թե ինչ են իրենց մասին մյուսները մտածում: Հավանաբար նա հետաքրքրվում է յոգայով կամ այլ հոգևոր ուղղություններով, գնում է արշավների և չի ուտում միս:

Վիետնամկաներ
Այս տղամարդը ոչ մի տեղ չի շտապում: Նրա համար ամենակարևորը հարմարավետությունն է: Իսկ եթե նա դրանք կրում է ոչ թե լողափին կամ լողավազանում, այլ քաղաքում, այն էլ մաշված ջինսերի հետ, ապա նա, ամենայն հավանականությամբ, դեռ ուսանող է:
Լոուֆերներ և մոկասիններ
Լոուֆերների, մոկասինների և սլիպերների սիրահարները ձգտում են գեղեցիկ կյանքի և աշխատում են հաջողակ մարդու տպավորություն թողնել, անգամ եթե գրպանում դատարկ է: Նրանից չի կարելի սպասել երկարատև հարաբերություններ, քանի որ նրանք միշտ ձգտում են ավելի լավի:
Դասական կոշիկներ կապիչներով
Ամերիկացի մասնագետները եկել են այն եզրակացության, որ այսպիսի կոշիկ սիրում են միայն ամեն ինչում իդեալական տղամարդիկ: Դե կամ էլ գրասենյակային դրես-կոդի գերիները:
Converse կեդեր
Converse կեդերի սիրահարն ամենայն հավանականությամբ նվագում է որևէ ռոք-խմբում, սիրում է վիդեոխաղեր, գարեջուր և կարող է ողջ օրն անցկացնել համակարգչի առաջ կամ բազմոցին: Նորաձևությունից գլուխ չի հանում, բայց դրա հետ մեկտեղ հաջողացնում է լավ տեսք ունենալ:

Կարդացեք նաև

0 comments