7 բան, առանց որոնց կյանքդ ավելի լավը կդառնա

7:29 AM

Ցանկանու՞մ ես դեպի լավը փոխել կյանքդ: Դա շատ հեշտ է: Ձգտիր ազատվել ներքոնշյալ սովորություններից, և կյանքը հիանալի կերպով կփոխվի:

Նեղանալու սովորություն
Այն բնորոշ է շատ մարդկանց. սրտին չափից դուրս մոտ ընդունել քննադատությունը, սուր խոսքը, նկատողությունը, վերլուծել մարդկանց ասածներն ու արդյունքում նեղանալ, տանջվել ու տառապել: Գուցե ժամանա՞կն է դադարել այդպես վարվել:
Ծխախոտ
Առանց հաճախակի ծխելու, բերանից տհաճ հոտի և հիվանդությունների փնջի կյանքդ շատ ավելի լավը կլինի: Եվ դու ինքդ դրա մասին գիտես: Եթե ճիշտ «թարգես» ծխելը, ապա դա արագ ու հեշտ կլինի: Բացի այդ՝ բոլորովին անցավ:
Մեղավորության զգացում
Անընդհատ քեզ մեղավոր ես զգում, քանի որ իդեալական ընկեր/ընկերուհի չես, չկարողացար օգնել մտերիմ ընկերոջդ աշխատանք գտնել, չես արդարացնում ծնողներիդ սպասելիքները: Ինչու՞ ես տանջում քեզ: Մեղավորության զգացումը միայն խանգարում է քեզ: Ազատվիր դրանից և կտեսնես, թե ինչպես կփոխվի կյանքդ:
Հին իրեր
Ազատվիր անպետքական իրերից, տեղ ազատիր նոր ու ցանկալի իրերի համար, եղիր անողոք և կտեսնես, թե որքան տեղ էին զբաղեցնում անպետքական իրերը տան մեջ:
Ոչ պետքական շփում
Հավանաբար շրջապատիդ մեջ կլինեն մարդիկ, ում հետ շփումը լարում է քեզ ու բացասաբար անդրադառնում քեզ վրա: Որպես կանոն դրանք այն մարդիկ են, ովքեր քեզ վրա են բարդում իրենց խնդիրները, զբաղեցնում են ժամանակդ ու բոլորովին չեն հետաքրքրվում քեզնով: Մի ծախսիր ժամանակդ այն մարդկանց վրա, ում հետ շփումը քեզ դրական ոչինչ չի տալիս:
Ամեն ինչ հասցնել
Երբեք ամեն ինչ չես հասցնի անել: Սովորիր առանձնացնել գլխավորը երկրորդականից և կատարել գործերը՝ ըստ կարևորության: Մի ստանձնիր ամեն ինչ միաժամանակ, իսկ սկսածդ գործը հասցրու ավարտին:
Մի բողոքիր
Դադարիր անընդհատ բողոքել եղանակից, աշխատակիցներից, ընտանիքի անդամներից, պետության վատ լինելուց ու անարդարությունից: Դրանից կյանքդ ոչ միայն չի լավանա, այլև կլցվի բացասական լիցքերով: Վստահ եղիր, որ վաղն ավելի լավ է լինելու, քան այսօր:

Կարդացեք նաև

0 comments