7 բան, որ աղջիկները չեն հանդուրժում

7:31 AM

7 բան, որ աղջիկները չեն հանդուրժումՒնչպես դուք, տղաներ, աղջիկների մեջ ինչ-որ բան չեք հավանում, այնպես էլ մենք` աղջիկներս, ամենը չէ, որ սիրում ենք ձեզ մոտ: Իհարկե ամեն մեկս տարբեր ենք, սակայն կան ընդհանուր բաներ, որոնք չեն սիրում գրեթե բոլոր աղջիկները: Այսօր կխոսենք աղջիկներին նյարդայնացնող երևույթների մասին և կփորձենք հասկանալ, թե ինչ է պետք անել դրանցից ազատվելու համար: 

Ալարկոտություն
Չի կարելի ալարել այնտեղ, որտեղ դա ընդհանրապես տեղին չի: Այո, դու կարող ես առավոտյան կես ժամ ավել մնալ անկողնում, քանի որ կիրակի է: Կարող ես ձվածեղ պատրաստել, քանի որ դա արագ է: Բայց եթե աղջիկը քեզնից ինչ-որ արարքներ է ակնկալում, ալարել չի կարելի: 
Փնթիություն
Այս բառի տակ մի քանի կետ կա, որ կարող է մտապահել անգամ ամենացրված մարդը: Մի թքիր փողոցում: Ոչ մի դեպքում: Կոշիկներդ չեն կարող կեղտոտ լինել: Էլ չեմ ասում հագուստիդ մասին: 
Գլուխգովանություն
Ինչ էլ հագնես, ինչ ավտոմեքենա էլ վարես, ինչ ազդեցիկ հարազատներ էլ ունենաս, գլուխ գովալ չի կարելի: Դա չի զարդարում տղամարդուն: Քեզ չի զարդարի նաև այն, որ դու ամեն անկյունում ասես, թե որքան յուրօրինակ մարդ ես դու: Թույլ տուր դիմացինին ինքնուրույն հանգել այդ եզրակացության: 
Ոչ հարգալից վերաբերմունք
Վաճառողների, մատուցողների, բանկային ծառայողների և սպասարկող անձնակազմի հանդեպ ոչ հարգալից վերաբերմունքը վայել չէ իսկական տղամարդուն: Քո հիմար վարքի համար կամաչի կողքիդ գտնվող աղջիկը, և, հավատա, մյուս անգամ չի ցանկանա ներկա գտնվել քո չհիմնավորված ներկայացումներին:
7 բան, որ աղջիկները չեն հանդուրժումՀամեմատություն մայրիկիդ հետ
Երբեք ոչ մի դեպքում մի համեմատիր սիրելիիդ մայրիկիդ հետ: Կամ եթե համեմատում ես, պարտադիր չի բարձրաձայնել կատարածդ համեմատությունների արդյունքների մասին: Դու պետք է հասկանաս, որ սիրելիդ ու մայրիկդ տարբեր մարդիկ են, և սիրած աղջիկդ պարտավոր չի լինել մայրիկիդ նմանակը:
Ճկույթի երկար եղունգ
Եթե կարդում ես սա, իսկ ճկույթիդ եղունգը երկար է, հենց հիմա գնա ու մկրատ գտիր: Ճկույթի երկար եղունգը երկրորդ կետն է` բազմապատկած 20 անգամ: Դու հին Չինաստանի բարձր խավի ներկայացուցիչ չես, եղունգովդ ծրար չես բացում, գող չես, որ եղունգով փական է բացում, տարբեր փոշիներ չես օգտագործում: Բա էլ ինչի՞դ է պետք երկար եղունգը: 
Վիրավորական արտահայտություններ կանանց հասցեին
Փոքրիկ թեսթ անենք: «Բոլոր տղամարդիկ հիմար են»: Չէ՞, դու հիմար չե՞ս: Այդ դեպքում ինչու՞ է մտքովդ անցնում, որ կարող ես ընդհանրացնել կանանց: Դա քեզ պատիվ չի բերում, հավատա:

Կարդացեք նաև

0 comments