Ինչպե՞ս հասկանալ կանանց. 25 զուտ կանացի արտահայտություն

7:31 AM

№1  Դու ինձ սիրու՞մ ես:
Ճիշտ պատասխան. «Իմ սերը տիեզերքի անսահմանության չափ մեծ է, և ես պատրաստ եմ կյանքս տալ քեզ համար»:
Սխալ պատասխան. «Ախր արդեն ասել եմ, երբ նոր էինք հանդիպել, ինչի՞ ես նորից հարցնում»:

№2  Բարև, որտե՞ղ ես:
Ճիշտ պատասխան. «Բարև, խանութ եմ մտել` ծնողներիդ մի քանի նվեր գնեմ, թե չէ տոներն են մոտենում»:
Սխալ պատասխան. «Խի՞ որ»:
№3  Ես գե՞ր եմ:
Ճիշտ պատասխան. «Տնաշեն, էնքան նիհար ես, որ քեզ պիտի մի լավ կերակրեմ»:
Սխալ պատասխան. «Իհարկե նիհար քեզ չենք անվանի, բայց դե հո գլխավորը դա չի…»:
№4  Ես այսպես չեմ կարող...
Ճիշտ պատասխան. «Հասկանում եմ, պարզապես երբեմն զգացմունքները տրամաբանությունից վեր են լինում»:
Սխալ պատասխան. «Նորմալ ա… Հիմա ի՞նչ՝ սենց պիտի մնա՞մ»:
№5  Ես հղի եմ…
Ճիշտ պատասխան. «Վայ քու, կայֆ ա, անունն ի՞նչ ենք դնելու»:
Սխալ պատասխան. «Չորեքշաբթի հարմա՞ր ա` աբորտ անես»:
№6  Մենք շատ քիչ ենք միմյանց ճանաչում:
Ճիշտ պատասխան. «Իսկ ինձ թվում ա, թե մենք կարծես ամբողջ կյանքը ճանաչում ենք իրար»:
Սխալ պատասխան. «Արի ես հիմա գնամ զուգարան, հետ գամ ու նենց կլինի, որ արդեն երկրորդ անգամ իրար կտեսնենք»:
№7  Ինձ տակդիր կգնես էլի…
Ճիշտ պատասխան. «Իհարկե, սիրելիս»:
Սխալ պատասխան. «Մի հատ էլ գինեկոլոգի մոտ չգա՞մ հետդ»:
№8  Ի՞նչ ես մտածում:
Ճիշտ պատասխան. «Այն մասին, թե որքան եմ քեզ սիրում»:
Սխալ պատասխան. «Սառը գարեջուր կխմեի»:
№9  Եվ ու՞ր էիր:
Ճիշտ պատասխան. «Չես պատկերացնի, կյանքս, Հենրիխը էլի գոլ խփեց, տղեքով գնացել էինք «բալետ» անելու: Բայց հեռախոսս եմ ոնց որ կորցրել»:
Սխալ պատասխան. «Պիտի քեզ բացատրություններ տա՞մ»:
№10 Գլուխս ցավում է…
Ճիշտ պատասխան. «Ուղեղդ է աճում :))) Կուզե՞ս դեղ բերեմ»:
Սխալ պատասխան. «Բան չկա, թեյ խմիր, կանցնի»:
№11  Դու ոչինչ չե՞ս նկատում:
Ճիշտ պատասխան. «Իհարկե նկատում եմ, ես կույր չեմ, այսպես ավելի լավ է»:
Սխալ պատասխան. «Ի՞նչ պետք է նկատեի որ»:
№12 Ես գեր չեմ, չէ՞:
Ճիշտ պատասխան. «Երդվում եմ՝ շուտով պիտի դեն նետես հագուստդ, արդեն վրեդ մեծ է»:
Սխալ պատասխան. «Եթե մի անգամ էլ ինձ հարցնես, ճիշտը կասեմ, իսկ դա սարսափելի կլինի»:
№13 Արի ընկերներ մնանք:
Ճիշտ պատասխան. «Չէ-չէ, դու չես դիմանա ու կբռնաբարես ինձ»:
Սխալ պատասխան. «Կայֆ ա, կգնանք միասին աղջիկ կպցնելու»:
№14  Չեմ հասկանում, թե նրա ինչն եք հավանում…
Ճիշտ պատասխան. «Ոչ մի բան, նա գեր է, տգեղ ու վուլգար: Ի դեպ, ինձ թվում է՝ նիհարել ես»:
Սխալ պատասխան. «Դե լավ հա, թույն աղջիկ ա»:
№15  Ախր դու տղամարդ ես…
Ճիշտ պատասխան. «Իհարկե, սիրելիս»:
Սխալ պատասխան. «Չեմ կարող, եղունգներս հենց նոր եմ ներկել»:
№16  Ես ձեզ չե՞մ խանգարում:
Ճիշտ պատասխան. «Ներիր, սիրելիս, մենք հիմա ավարտում ենք»:
Սխալ պատասխան. «Բա ի՞նչ ես անում»:
№17  Հիշո՞ւմ ես՝ էսօր ինչ օր է:
Ճիշտ պատասխան. «Իհարկե, հիշում եմ, իսկ դու՞, հլը ասա…»:
Սխալ պատասխան. «Չորեքշաբթի»:
№18  Ես պարզապես մտածում էի, թե ինչպիսին է ապագան լինելու:
Ճիշտ պատասխան. «Բնականաբար, մենք պիտի միասին լինենք»:
Սխալ պատասխան. «Ի՞նչ իմաստ կա դրա մասին մտածելու. մեկ ա, բոլորս էլ մեռնելու ենք»:
№19  Հոգնած եմ, տուն եմ ուզում…
Ճիշտ պատասխան. «Իհարկե, սիրելիս, հիմա կգնանք»:
Սխալ պատասխան. «Ամոթ ա, հյուր եք եկել, գնա, մի տեղ պառկիր»:
№20  Ես հիմա գլուխս եմ լվանում…
Ճիշտ պատասխան. «Ուրեմն լիմուզինը բաց եմ թողնում, ծաղիկները դեն նետում, շամպայնը թափում, ռեստորանի պատվերն էլ հանում…»:
Սխալ պատասխան. «Անլվա…»:

Կարդացեք նաև

0 comments