10 հարց, որ պետք չէ տալ տղամարդուն

7:34 AM

Երբեմն մի սխալ հարցը (հատկապես եթե այն անընդհատ կրկնվում է) կարող է կործանել անգամ ամենաամուր հարաբերությունները: Եվ այսպես, ի՞նչ չի կարելի հարցնել սիրած մարդուն:

1. Այս զգեստն ինձ գիրացնու՞մ է
Սա ամենասարսափելի հարցն է, որ կարող եք տալ ձեր տղամարդուն: Հիշեք` բոլորը սիրում են ինքնավստահ աղջիկներին, իսկ այդ հարցը մատնում է ձեր անինքնավստահությունը: Ուստի ավելի լավ է այս հարցն ուղղել մայրիկին, քրոջը, ընկերուհուն կամ էլ անձնական ոճաբանին:
2. Ինչի՞ մասին ես մտածում
Այս հարցի ամենատարածված պատասխանը «Ոչ մի բան»-ն է: Եվ դա այդպես է. մարդիկ երբեմն կարող են մտածել ամեն ինչի և ոչնչի մասին միաժամանակ: Այս հարցի անընդհատ կրկնությունը խոսում է նրա մասին, որ դուք նյարդայնանում եք նրա բացակա հայացքից կամ ցանկանում եք ղեկավարել նրա մտքերը:
3. Եթե կարողանայիր համբուրել ընկերուհիներիցս մեկին, ու՞մ կընտրեիր
Այս հարցը նյարդայնացնում է, քանի որ ինչ անուն էլ նա տա, դա դժվար ձեզ ուրախացնի: Իհարկե, դուք իրականում ուզում եք, որ նա պատասխանի, որ անգամ 10 միլիոն դոլարի դիմաց նրանցից ոչ մեկին չի համբուրի, բայց տղամարդիկ դժվար այդքանը հասկանան:
4. Քանի՞ երեխա ենք մենք ունենալու
Եթե ուզում եք, որ ձեր սիրելին փախչի ձեզնից և այլևս չվերադառնա, ապա շտապ հարցնում եք սա ու հանգստանում: Իհարկե, խոսքը գնում է հարաբերությունների սկզբնական շրջանի մասին:
5.Եթե ես ավտովթարի ենթարկվեմ և մահանամ, որքա՞ն ժամանակ հետո նոր ընկերուհի կունենաս
Իսկ որքան դու՞ք կսպասեք, եթե նա, Աստված չտա, մահանա: Գուցե ձեր երազանքի տղամարդուն հանդիպեք հենց ձեր սիրելիի թաղման ժամանակ: Սիրո մեջ ոչինչ հնարավոր չէ գուշակել: Բացի այդ տղամարդիկ չեն սիրում, երբ մենք առանց որևէ պատճառի մեզ զոհ ենք ներկայացնում:
6. Կնեղվե՞ս, եթե գամ ձեր տղաների խնջույքի
Իհարկե, նա կնեղվի: Տղամարդիկ իրենց գործերն ու խոսակցություններն ունեն, և երբեմն պետք չի իմանալ, թե ինչ են խոսում նրանք: Այդ պահին պատկերացրու, թե ինչ կլիներ, եթե նա գա ձեր աղջկական հավաքին ու ներկա լինի ձեր բամբասանքներին ու քննարկումներին:
7. Անընդհատ այն աղջկան ես նայում, հավանո՞ւմ ես
Այս հարցը նույնպես մատնում է ձեր անինքնավստահությունը: Եվ դա սեքսուալ չի: Նա ձեզ հետ է և ոչ նրա, ուստի պետք չի ամեն մանրուքից խանդի տեսարան սարքել ու խնդիրներ առաջացնել:
8. Քանի՞ ընկերուհի ես ունեցել մինչև ինձ
Մի՞թե դուք իսկապես ցանկանում եք իմանալ այդ հարցի պատասխանը: Եվ ի՞նչ է դա ձեզ տալու: Իսկ դուք քանի՞ ընկեր եք ունեցել: Անցյալը փոխել հնարավոր չէ, բացի այդ ամեն մարդ էլ գաղտնիքների իրավունք ունի:
9.Ու՞մ ես ավելի շատ սիրում` ի՞նձ, թե՞ մայրիկիդ
Տղամարդկանց 99%-ը չգիտի, թե որն է այս հարցի ճիշտ պատասխանը: Մոր և սիրելիի հետ հարաբերությունները լրիվ տարբեր բաներ են, ուստի պետք չի դրանք համեմատել:
10. Ինձ իսկապես սիրու՞մ ես
Այս հարցը հավասարազոր է նրան, որ ասեք` «Ես չեմ հավատում քո սիրուն»: Բայց դուք դա չեք ուզում ասել, չէ՞: Որոշ տղամարդիկ չեն սիրում խոսել զգացմունքների մասին, նրանք դրանք արտահայտում են արարքների միջոցով: Դա պետք է բավարար լինի:

Կարդացեք նաև

0 comments