10 SMS, որ չի կարելի ուղարկել նախկին ընկերոջը

7:33 AM

Եվ այսպես, դու կրկին փնտրտուքների մեջ ես, սակայն դեռ ամբողջովին չես մոռացել նախկին ընկերոջդ: Եվ կարծես թե նախկինիդ զգացմունքներն էլ ամբողջովին չեն մարել քո հանդեպ: Երկուսիդ կյանքը չբարդացնելու համար զերծ մնա ներքոնշյալ sms-ներ ուղարկելուց:

1. SMS քո սարսափելի տառապանքների մասին
«Ես քեզ դեռ սիրում եմ», «Չեմ կարողանում մոռանալ քեզ», «Դեռ կարոտում եմ քեզ»
Փոքրիկ վեճից հետո այս հաղորդագրությունները գուցե տեղին լինեին, սակայն երբ դուք բաժանվել եք, և գիտակցությունը հուշում է, որ երջանիկ վերամիավորման շանսերը քիչ են, նման sms-ները վատագույն դեպքում կտխրեցնեն նախկինիդ, ամենայն հավանականությամբ էլ անտարբեր կթողնեն:
2. Քաղցր հիշողությունների գրկում
«Ոչ ոք քեզ հետ չի համեմատվի»
Դե լավ, հա… Իրո՞ք: Բա էլ ինչու՞ բաժանվեցիք: Հերիք է ապրես երևակայություններիդ աշխարհում, հավաքիր քեզ: Բաժանման այս փուլում մարդիկ սովորաբար կատարյալ կաղապարների մեջ են առնում անցյալը և մոռանում են անցյալի բացասական կողմերը: Վերադարձիր իրականություն:
3. Աղաչա-հաշտվողական SMS
«Այնքան եմ ցավում, որ այսպես ստացվեց», «Ես ինքս եմ մեղավոր», «Խնդրում եմ՝ վերադարձիր, աղաչում եմ», «Արի ամեն ինչ նորից սկսենք»
Ինչ հիմար միտք ասես, որ մտքով չի անցնում այս ժամանակահատվածում: Ի՞նչ է նշանակում՝ ես ինքս եմ մեղավոր: Եթե դա իրականում այդպես է, ապա ուշ է զղջալու համար: Իսկ եթե այդպես չէ, հիշիր, որ բաժանման մեջ հիմնականում երկուսն են մեղավոր: Նվաստանալու կարիք չկա:
4. Սիրախաղ հարբած վիճակում
«Խմե՞նք», «Ի՞նչ կասես, եթե մի քիչ խմենք», «Կընկերակցե՞ս ինձ»
Եվ ի՞նչ ես ակնկալում այդ հանդիպումից: Մտածում ես ալկոհոլի ազդեցության ներքո հմայքդ կազդի նրա վրա, և նա կվերադառնա՞: Նման sms-ներն աշխատում են հարաբերությունների սկզբնական փուլում միայն:
5. Փչացածա-հրահրողական SMS
«Ի՞նչ թաքուն տեղ գնանք այսօր», «Ինձ ուզու՞մ ես»
Անգամ եթե ձեր հարաբերությունները նման հարթության վրա են, աշխատիր սեքսուալ էներգիադ ուղղել նոր ուղղությամբ: «Փորձված թանն անփորձ մածունից լավ է» ասացվածքն այստեղ չի աշխատում:
6. Գիշերը ժամը 3-ին ուղարկված SMS
«Ինչ կա՞», «Զբաղվա՞ծ ես», «Կարո՞ղ ես խոսել»
Հաղորդագրության բովանդակությունն այդքան էլ կարևոր չէ: Գիշերվա կեսին նախկինին հաղորդագրություն գրելը հիմարության գագաթնակետն է: Իմմմաստը :)))) Ինչի՞ կհասնես: Ոչնչի…
7. Անկապ SMS
«Բարև…»
Բազմակետը քեզ լրիվ մատնում է: Այն կարծես թե ասում է. «Գիտե՞ս, սիրելիս, ես առանձնապես չեմ ուզում, որ մենք միանանք, բայց հո չե՞մ թողնելու, որ դու նոր ընկերուհի ունենաս»:
8. SMS-ների անվերջանալի շարան
«Բարև, ո՞նց ես», «Զբաղվա՞ծ ես», «Հանդիպմա՞ն ես», «Հետ կզանգե՞ս ինձ», «Ինչու՞ չես պատասխանում», «Որտե՞ղ ես», «Փթիր…»
SMS-ային գրոհ: Ավելի սարսափելի բան չի կարող լինել: Միակ պատճառաբանությունը նման կերպ վարվելու կարող է լինել այն, որ նախկին ընկերդ նույնպես քեզ հետ այդպես է վարվում:
9. Շատ երկար սմայլիկներ
 « ;)  :-*** @)—>—  <3 »
Եթե չես ցանկանում արագորեն խզել ձեր միջև եղած էմոցիոնալ կապը, ապա մի արա այդպես:
10. Ընկերական SMS
«Գնա՞նք զբոսնենք», «Արի գնանք տժժալու»
Եթե սիրուց ատելություն մեկ քայլ է, ապա սիրուց ընկերություն՝ մի ամբողջ ճանապարհորդություն: Անհնար է լինել պարզապես ընկերներ, երբ դեռ երեկ դուք սիրահար զույգ էիք: 

Կարդացեք նաև

0 comments