Վիրտուալ սեր. երբ սիրելիդ քեզնից հեռու է

6:25 AM

Հեռավորության վրա հարաբերությունները հեշտ բան չեն, դժվար է դրանք պահպանել, իսկ երբեմն նաև անհնար: Բայց մի բան մտածիր. եթե արդեն իսկ գնացել ես նրան, որ սիրային հարաբերություն ես կառուցել քեզնից հեռու մեկի հետ, ապա դա նշանակում է, որ սիրելիդ իսկապես առանձնահատուկ մարդ է: Դա նաև նշանակում է, որ ձեր հարաբերություններն էլ առանձնահատուկ են կամ գոնե այդպիսին դառնալու միտում ունեն: Իսկ շարունակությունը կախված է ձեզնից:

Նախ մտածիր. եթե նա իսկապես ՔՈ մարդն է, դուք ստեղծված եք միմյանց համար, բայց պարզապես ապրում եք տարբեր քաղաքներում կամ անգամ երկրներում, պետք չէ թողնել, որ այդ փաստը ձեզ հեռացնի միմյանցից: Ուստի հարաբերություններում ինչ-որ բան փոխելուց առաջ հարցրու ինքդ քեզ` արդյո՞ք արժե դա անել, թե ոչ:
Հիմա ձեր հարաբերությունների մասին: Եթե դու նախընտրում ես ընկերների հետ կինո գնալու փոխարեն սիրելիիդ հետ սկայպով շփվել, ուրեմն ձեր շփմանն իմաստ հաղորդիր. դուք իսկապես պետք է շփվեք, կիսվեք մտքերով, էմոցիաներով, ապրումներով, անգամ էներգետիկայով... Հավատա` դա հնարավոր է, կարևորը ցանկությունն է:
Այո, հեռավորության վրա հարաբերությունները բարդ են: Բայց դրանք քանակի փոխարեն որակ ունեն: Նման հարաբերություններում զույգն ավելի է կենտրոնացած միմյանց վրա, քան նրանք, ովքեր հաճախակի հանդիպում են կամ անգամ միասին օրեր են անցկացնում: Եվ երբ դուք վերջապես հանդիպեք, ձեր հանդիպումները թմրանյութի պես կլինեն` կրքոտ, վառ, հիշվող: Դրանց մասին հիշողությունները մնում են շաբաթներով և անգամ ամիսներով:
Ուստի մենք կարող ենք վստահորեն պնդել. հեռավորության վրա հարաբերությունները գոյություն ունեն, և եթե դրանք իսկապես լուրջ են, ապա հաստատ պետք է պայքարել դրանց համար: Ի դեպ դա լավագույն միջոցն է տրորելու բոլոր նրանց քիթը, ովքեր չեն հավատում դրանց:

Կարդացեք նաև

0 comments