Ի՞նչ անել, երբ ընկերդ չի հաշտվում այն մտքի հետ, որ նախկինում ընկեր ես ունեցել

6:39 AM

Նախկիններ. ինչ տհաճ բառ է, իսկ դրա հոգեբանական ազդեցությունը կարող է խնդիրներ առաջացնել անգամ ամենալավ հարաբերություններում: Իհարկե նորմալ է, որ դու ընկեր ես ունեցել: Դու սիրախաղ ես ունեցել տղաների հետ, հանդիպել ես նրանց հետ, համբուրվել ես: Բայց դա ոչ մի կերպ չի ազդում քո ներկայից զգացմունքների ու հարաբերությունների վրա: Մնացել է` ընկերոջդ էլ համոզես դրանում:

-Առաջարկիր նրան այսպիսի տարբերակ. ամեն անգամ, երբ նա պատկերացնում է քեզ նախկիններիցդ մեկի հետ, թող հիշի և իր նախկին հարաբերությունները: Չէ՞ որ հիմա իր ընկերուհիները ոչինչ չարժեն իր համար: Այս ձևով նրան ավելի հեշտ կլինի չխանդել:
-Եթե նրան անհանգստացնում է քո անցյալը, ստեղծիր նրա համար անմոռանալի ներկա: Ավելի հաճախ գովիր նրան, ասա, թե որքան լավն է ինքը, որքան լավ ես քեզ զգում իր կողքին: Միայն թե չափը մի անցիր, թե չէ իրավիճակը միայն կբարդացնես:
-Աշխատեք ընդհանրապես չքննարկել նախկիններին: Գիտեմ, որ սկզբից դժվար է. դուք չեք ուզում միմյանցից գաղտնիքներ ունենալ: Բայց ավելի լավ է պայմանավորվել, որ անցյալը քննարկումների տաբու թեմա է: Այդ ժամանակ նա խանդելու ավելորդ առիթ չի ունենա:
-Եթե ոչինչ չի օգնում, ապա անցիր ամենավերջին` էքստրեմալ միջոցին: Նրբանկատորեն ակնարկիր նրան, որ եթե իրեն այդքան հանգիստ չի տալիս քո անցյալը, ապա նա նույնպես կարող է դառնալ դրա մի մասը:

Կարդացեք նաև

0 comments