Իմաստուն խոսքեր «Կլոն» սերիալից

4:31 AM

o cloneԵթե մարդիկ իմանային, թե ինչպես են ստեղծվում նրբերշիկներն ու օրենքները, նրանք չէին ուտի առաջիններն ու չէին պահպանի մյուսները:

Այն, ինչ պատահել է մի անգամ, կարող է երկրորդ անգամ չկրկնվել, բայց այն, ինչ կրկնվել է երկու անգամ, կկրնվի նաև երրորդ անգամ:
Շտապելով` դեռ ոչ ոք առաջինը տեղ չի հասել:
Մի շտապիր. այն, ինչ քոնն է, կվերադառնա քեզ մոտ:
Երբ անապատում փոթորիկ է սկսվում, մարդիկ պառկում են գետնին, փակում աչքերն ու սպասում ավարտին:
Ամենաթանկը, ինչ կանայք ունեն, տղամարդկանց հայացքներն են:
Կասկածելն ավելի վատ է, քան իմանալը. իրականությունը սահմաններ ունի, իսկ երևակայությունը` ոչ:
Մենք դաստիարակվում ենք` հետևելով անդաստիարակ մարդկանց:
Նա, ով վախենում է դժոխքից, այնտեղ չի հայտնվում:
Մի հարձակվիր քեզնից ուժեղի վրա, այլ խորամանկ եղիր:
Նա, ով նայում է այլասերվածությանը, մասնակցում է դրա տարածմանը:
Վրեժը շատ քաղցր բան է, և այն առավելություն ունի` այն կալորիաներ չունի, և մարդիկ դրանից չեն գիրանում:
Ծովը կռվեց քամու հետ, իսկ տուժում է նավակը:
Մի կինը բանակ է, երկուսը` պատերազմ:
Չի կարելի զայրանալ այն լամպի վրա, որ հանգչել է այն պատճառով, որ յուղ չեն ավելացրել:
Տղամարդիկ այդպիսին են` կա՛մ դու ես իրենց օգտագործում, կա՛մ` իրենք քեզ: Նա, ով առաջինը կհասկանա դա, նա էլ կհաղթի:
Տղամարդը կարող է ներել կնոջ դավաճանությունը, բայց ոչ նրան, ով հայտնել է դրա մասին:
Եթե Աստված մարդուն երկու ականջ և մեկ բերան է տվել, դա նրա համար է, որ նա շատ լսի և քիչ խոսի:
Երբեմն մարդիկ Աստծուց խնդրում են այն, ինչի կարիքը չունեն:
Ճակատագիրը մեզ միշտ տանում է այնտեղ, որտեղ մենք չէինք պատրաստվում գնալ:
Եթե երկուսը գիտեն գաղտնիքի մասին, այն արդեն գաղտնիք չէ:
Ավելի անվտանգ է հրահրել առյուծին, քան փորձել տղամարդու համբերությունը:
Բոլորը ծնվում են փոքր և մահանում մեծ: Միայն խնդիրներն են ծնվում մեծ և մահանում փոքր:
Նա, ով չի բացականչում չարի մասին, մասնակցում է դրան:
Աստծուն մերժելը նրան հավատալու ևս մեկ միջոց է:
Եթե դու խաբես ինձ մեկ անգամ, դա քո մեղքն է, եթե երկրորդ անգամ խաբեցիր, արդեն իմ մեղքն է:
Աստված երբեք մարդուն այնքան դժվարություն չի ուղարկում, որ նա չկարողանա հաղթահարել:
Կանայք լուսավոր են դրսից և մութ`ներսից:
Տղամարդիկ երեխաների նման են. չեն տեսնում այն, ինչ պետք է:

Կարդացեք նաև

0 comments