Դարչինով դիմակ մազերի աճն արագացնելու համար

3:47 AM

Amazing Long Hair | via TumblrԿարճ սանրվածքը հարմար է ու ոճային, բայց հենց երկար մազերն են կնոջն առանձնահատուկ հմայք հաղորդում, որ այդքան գրավում է տղամարդկանց:
Ցավոք մազերի աճը դանդաղ պրոցես է: Մի գիշերվա ընթացքում անհնար է երկար վարսեր աճեցնել, բայց եթե որոշել ես երկարացնել մազերդ, ապա զինվիր համբերությամբ և օգնիր մազերիդ:

Մազերի աճն արագացնելու հիանալի դիմակ կա: Այն պատրաստելու համար անհրաժեշտ է`
մեկ ճաշի գդալ կռատուկի, նարնջի կամ նշի յուղ
մեկ թեյի գդալ աղացած դարչին
երկու ճաշի գդալ կեֆիր
Մի-փոքր տաքացրու յուղը ջրի գոլորշու վրա, ավելացրու դարչինն ու կեֆիրը: Լավ խառնիր զանգվածը: Մերսող շարժումներով քսիր դիմակը գլխամաշկին հինգ րոպե շարունակ: Դիմակի մնացած մասը քսիր մազերին:
Փաթաթիր գլուխդ պոլիէթիլենով և սրբիչով: Դիմակը պահիր 30 րոպե:
Պրոցեդուրայի ընթացքում կարող ես ջերմություն և թեթևակի ծակծկոց զգալ. դիմացիր: Դիմակը տաքացնում է գլխամաշկն ու արագացնում արյան շրջանառությունը:
Մի մոռացիր, որ բնական յուղերն ու դիմակի ակտիվ կոմպոնենտները կարող են ալերգիա առաջացնել: Դիմակը քսելուց առաջ համոզվիր, որ օրգանիզմդ լավ է տանում բոլոր բաղադրատարրերը:
Դարչինով դիմակից հետո մազերը ոչ միայն կփայլեն առողջությամբ, այլև կսկսեն ակտիվորեն աճել: Քսիր այն շաթաբական 1-2 անգամ, և արդյունքն իրեն երկար սպասեցնել չի տա:

Կարդացեք նաև

0 comments