6 սխալ նիհարելու ժամանակ

7:35 AM

Keep your head up, the colors are beautifulՆիհարելու ժամանակ աղջիկներն ու կանայք հաճախ այնպիսի սխալներ են գործում, որ մարմինն իրենց չի ներում: Եկեք տեսնենք, թե ինչ սխալների մասին է խոսքը:

1. Ցանկանալով արագ ձեռք բերել սլացիկ մարմին, սննդակարգից բացառում եք ճարպերը, անգամ բուսական: Եթե չոր մաշկն ու դաշտանի բացակայությունը գրավիչ հեռանկար են, ապա շարունակեք նույն ոգով:
2. Հրաժարվում եք նախաճաշից: Դա թակարդի պես մի բան է. արդեն ճաշի ժամին կսկսեք քաղց զգալ, իսկ երեկոյան, թքած ունենալով դիետայի վրա, սուպերմարկետից բազմաթիվ վնասական ուտելիքներ կգնեք: Եվ որ ամենասարսափելին է, դուք դա ամբողջությամբ կուտեք: Այն էլ երեկոյան:
3. Սահմանափակում եք ջրի քանակը: Որոշ աղջիկներ սահմանափակում են ջրի քանակը, որպեսզի փորը չփքվի: Պետք չի կրկնել նրանց սխալները: Նախ ջրից չեն փքվում, հետո ջրային բալանսի խախտումը հանգեցնում է ողջ օրգանիզմի աշխատանքի խաթարմանը: Դրանից դեմքին բշտիկներ ու սև կետեր են առաջանում:
4. Սովամահ եք լինում: Դա արդեն հիմարություն է: Նիհարողների մեծ մասը համոզված է, որ եթե խիստ սահմանափակի ուտելիքը, այնքան ավելի արագ կնիհարի: Ցավոք, դա այդպես չէ: Ընդհակառակը. օրգանիզմը հասկանում է` սև օրեր են եկել, ուրեմն պետք է տնտեսել ճարպերը: Նիհարելու համար անհրաժեշտ է օրական 5-6 անգամ ուտել, սակայն քիչ քանակությամբ:
5. Մարզասրահում ժամերով պարապում եք: Շերոն Ստոունը կրկնել է այս սխալն ու վճարել է կաթվածով: Օրական 45 րոպե մարզվելը մեկ-երկու ամսից կտա իր ցանկալի արդյունքը:
6. Կենտրոնանում եք նիհարելու վրա: Դա դաժան վերաբերմունք է ինքներդ ձեր հանդեպ: Որոշեցիք մի հինգ կիլոգրամ նիհարել, հետո էլի մի երկու-երեք կիլոգրամ, հետո էլի ու էլի… Ավարտվում է ամեն ինչ հայտնի ձևով` Anorexia Nervosa, Bulimia Nervosa… Կյանքը փչանում է երկար ժամանակով, քանի որ ֆիզիոլոգիական խնդիրները հանգեցնում են հոգեկան խնդիրների առաջացմանը:
Լավագույն եղանակը, որ կարող եք ընտրել, սնվելու սեփական համակարգ մշակելն է, որը բաղկացած կլինի օգտակար մթերքներից (շաբաթական մեկ քաղցրավենիքի տեսքով մեղքը ներելի է) և ամենօրյա ֆիզիկական մարզումներից, որոնք միայն ու միայն հաճույք կպատճառեն: Դա կդառնա կենսակերպ, որի բնական արդյունքը գեղեցիկ ու սլացիկ մարմինը կլինի:

Կարդացեք նաև

0 comments