Իդեալական ժամադրության 6 կանոն

5:57 AM

.Առաջին ժամադրությունը միշտ անհանգստություն է պատճառում գեղեցիկ սեռին: Չէ՞ որ պետք է ոչ միայն հիանալի տեսք ունենալ, այլև հաշվի առնել բազմաթիվ մանրուքներ, որոնցից հաճախ կախված է առաջին ժամադրության հաջողությունը:

1. Գեղեցիկ, բայց ոչ ճչացող արտաքին տեսք
Առաջին ժամադրությունն արտաքինի հետ կապված համարձակ փորձարկումների առիթ չէ: Պետք չի կերպարանափոխվել, դառնալ ճակատագրական կին կամ թեթևամիտ աղջնակ: Ողջունելի է բնական դիմահարդարումը, համեստ սանրվածքը, թեթև օծանելիքը: Հագուստը պետք է լինի հարմար, կանացի:
2. Առաջին հանդիպման վայրը փոխել չի կարելի
Ժամադրության վայրը շատ կարևոր է: Հանդիպման վայրը պետք է լինի հարմար, անվտանգ: Այգում զբոսանքի կամ սրճարան գնալիս ընտրեք հանգիստ, ոչ մարդաշատ վայրեր, որտեղ ոչ ոք չի խանգարի զրուցել:
3. Խոսեք ճիշտ
Պետք է նախապես մտածել մի քանի չեզոք թեմա, որոնք զրույցի լավ թեմա կլինեն և թույլ կտան ճանաչել դիմացինին: Դրանք կարող են լինել ճանապարհորդությունների, գրքերի, ֆիլմերի, երաժշտության մասին: Պետք չի առաջին ժամադրությանը խորանալ կյանքի իմաստի մեջ կամ շոշափել չստացված հարաբերությունների թեմաները: Խուսափեք հայհոյախառը խոսքից, լկտի կատակներից:
4. Առողջ եղեք
Առաջին ժամադրությանը հիվանդ վիճակում գնալը մեծ սխալ է: Հազացող և փռշտացող աղջիկը խղճահարության փոխարեն նյարդայնություն կպատճառի:
5. Մեծ արվեստ է լինել այնպիսին, ինչպիսին կաս
Ձգտելով դուր գալ տղային՝ բազմաթիվ աղջիկներ միևնույն սխալն են գործում. ձգտում են լինել այնպիսին, ինչպիսին իրականում չկան: Սիրելի աղջիկներ, մի արեք այդպես: Բնական լինելը տղային դուր գալու ամենավստահելի միջոցն է: Բայց ոչ միայն դա կօգնի ընդհանուր լեզու գտնել դիմացինի հետ: Ահա մի քանի խորհուրդ.
1. Սովորեք լսել, մի ընդհատեք:
2. Զվարթ եղեք: Հումորի լավ զգացումը կարող է հարթել ցանկացած անհարմար իրավիճակ:
3. Ընդհանուր հետաքրքրություններ, գտեք ընդհանուր բաներ, որոնք հետաքրքիր շփման հիմք կլինեն:
6. Զարմացրեք նրան
Առաջին ժամադրությանը ստացած զարմանքը և ուրախությունը երկար կմնան տղայի հիշողության մեջ: Ուստի բանեցրեք երևակայությունն ու ինչ-որ հետաքրքիր բան մտածեք: 

Կարդացեք նաև

0 comments