35 խորհուրդ կյանքն ավելի լավը դարձնելու համար

7:37 AM

Music a-holic.
  1. Ամեն օր քնեք և զարթնեք նույն ժամին:
  2. Նախաճաշեք, ճաշեք և ընթրեք նույն ժամին. ձեր օրգանիզմը շնորհակալ կլինի ձեզ դրա համար:
  3. Քնեք առնվազն 8 ժամ:
  4. Քնելուց առաջ զբոսանքի դուրս եկեք և մաքուր օդ շնչեք: Բացի այդ` քնելուց մեկ ժամ առաջ օդափոխեք սենյակը:
  5. Օրական 1500 մլ-ից ոչ պակաս ջուր խմեք:
  6. Աշխատեք ամեն օր ուտել միրգ, բանջարեղեն ու հատապտուղներ:
  7. Գիշերը մի բաժակ կեֆիր խմեք:
  8. Ոտքերը ցայեք սառը ջրով. դրանով կկոփեք ձեզ:
  9. Օրական մեկ ժամից ավել մի նստեք համակարգչի դիմաց:
  10. Բնական բաղադրատարրերով դեմքի դիմակներ արեք:
  11. Լուսանկարեք ձեր ամառային բոլոր օրերը:
  12. Վազեք առավոտյան:
  13. Օղակ գնեք ու օրական գոնե 15 րոպե պտտեք այն:
  14. Ժպտացեք:
  15. Օրական 5 հատ նոր օտար բառ սովորեք:
  16. Ամեն օր հավաքեք ձեր սենյակը, դեն նետեք անպետք իրերն ու ջրեք ձեր սիրելի բույսերը:
  17. Մաքրեք ձեր դեմքը սառույցի կտորներով:
  18. Հրաժարվեք արագ սննդից:
  19. Առավոտյան մարզանք արեք:
  20. Մեդիտացիա արեք. պարզապես հանգստացեք, հաճելի երաժշտություն միացրեք, մի մտածեք ոչ մի բանի մասին:
  21. Ամեն օր նոր ինչ-որ նոր բան սովորեք:
  22. Կարդացեք: Գոնե օրական 10-15 էջ:
  23. Օրական գոնե մի ժամ հատկացրեք ձեր ծնողներին: Օգնեք նրանց, զրուցեք, հարցրեք նրանց խնդիրների և անհանգստությունների մասին, խորհուրդներ հարցրեք:
  24. Մարդկանց հաճելի խոսքեր ասեք:
  25. Հրաժարվեք ոչ ցենզուրային արտահայտություններից և պարազիտ-բառերից: Մի խոսքով` հետևեք ձեր խոսքին:
  26. Ամեն օր ինչ-որ փոքրիկ լավ բան արեք:
  27. Հետևեք ձեզ. դեմքի դիմակներ արեք, այցելեք մերսման սրահներ:
  28. Հրաժարվեք կոսմետիկայից: Կամ կոսմետիկայի տոննաներից: Գոնե ամռանը թույլ տվեք ձեր մաշկին ազատ շնչել:
  29. Անգիր արեք ձեզ ոգեշնչող բանաստեղծություններ:
  30. Ուղիղ քայլեք: Հետևեք ձեր քայլվածքին:
  31. Հրաժարվեք հնարավոր վատ սովորություններից:
  32. Աշխատեք գոնե մեկ ամսով բուսակեր դառնալ: Գուցե հավանեք…
  33. Ձեր հաջողությունների օրագիր պահեք:
  34. Գումար տնտեսեք:
  35. Մտածեք միայն լավ բաների մասին. ամեն ինչ լավ կլինի:

Կարդացեք նաև

0 comments