Թոփ-20 ամենատարածված խնդիրներն ամուսնական զույգերի մոտ

4:33 AM

Երեխաներ, աշխատավարձ, ծախսեր, բարեկամներ. յուրաքանչյուր ամուսնական զույգ ունի իր խնդիրները: Ահա թոփ-20 ամենատարածված խնդիրներն ամուսնական զույգերի մոտ:

-Փող, փող, փող: Ընտանեկան բյուջեի ձևավորում և օգտագործում, ծախսեր:
-Նա չի հավաքում իր հետևից: Ընդհանրապես չի հավաքում:
-Նա երբեք չի գնում երեխաների ծնողական ժողովներին, հանդեսներին և այլ միջոցառումներին:
-Ամուսնության մեջ մենք երեքով ենք` ես, ամուսինս և նրա մայրը:
-Նա չի արդարացնում իմ ակնկալիքները: Ինչու՞ պիտի ինքս ամեն ինչ անեմ:
-Նա այլևս երեխաներ չի ուզում, իսկ ես ուզում եմ:
-Իրականում մենք սեքսուալ առումով համատեղելի չենք:
-Մենք բավարար ժամանակ չենք անցկացնում միասին:
-Նա ինձ ընդհանրապես չի օգնում տնային գործերում:
-Մենք չափից դուրս շատ ժամանակ ենք անցկացնում միասին, ես անձնական տարածք չունեմ:
-Նա երբեք չի խոսում իր էմոցիաների մասին:
-Նա այնպես է խռմփացնում, որ ես չեմ կարողանում քնել:
-Նա խենթանում է ֆուտբոլի համար, և մեր կյանքը հարմարեցված է ֆուտբոլային հանդիպումների գրաֆիկին:
-Նա չի հարգում կարիերայի հարցում իմ նպատակները:
-Նա չափից դուրս շատ ժամանակ է անցկացնում ընկերների հետ:
-Նա սոցիալական ցանցերով շփվում է նախկին ընկերուհիների հետ:
-Մենք այլևս ժամադրության չենք գնում` տուն-աշխատանք:
-Նա երբեք տանը չի լինում:
-Մենք ընդհանրապես սեքսով չենք զբաղվում:
-Նրա կենցաղային սովորությունները չեն համընկնում իմ սովորությունների հետ:

Կարդացեք նաև

0 comments