Ինչպես դուր գալ շրջապատին. 12 կանոն

6:30 AM

Ինչպես դուր գալ շրջապատինԵրբ մենք դուր ենք գալիս մարդկանց, նրանք ներում են մեր սխալները, մեզ լավ են վերաբերում, բարյացակամ են և ընդհանրապես հեշտացնում են մեր կյանքը: Ամերիկացի գիտնականներն անգամ պարզել են, որ միևնույն մասնագիտության և զբաղվածության տեր աշխատակիցների աշխատավարձերը կարող են մինչև 15%-ով տարբերվել` կախված տնօրենի վերաբերմունքից: Մի խոսքով` համակրանքի արժանանալը շահավետ է: Սկսում ենք աստիճանաբար սովորել այդ բարդ գործին:
Ահա մի քանի պարզ կանոն.

Ժպտացեք: Անկեղծ, լայն և ուրախ: Կեղծ ժպիտը միայն կվնասի ձեզ, միայն եթե դուք դերասան չեք:
Խորհուրդ հարցրեք: Դա բարձրացնում է դիմացինի ինքնագնահատականը և չի ընկալվում որպես շողոքորթություն:
Խնդրեք օգնել ձեզ ինչ-որ հարցում: Եթե մերժում ստանաք, ամեն դեպքում շնորհակալություն հայտնեք նրա համար, որ ձեզ լսեցին: Եթե հաջորդ անգամ նույն մարդուն դիմեք, օգնություն ստանալու հավանականությունը շատ մեծ կլինի:
Դիմացինի հետ նմանության պատրանք ստեղծեք: Մարդիկ հակված են համակրանք տածել այն մարդկանց հանդեպ, ովքեր նման են իրենց:
Հաճոյախոսություններ արեք: Դրանց համար առանձնապես պատճառներ պետք չեն:
Երբեք բացակա մարդու մասին վատ բան չասեք: Միայն լավը: Առանց մեկնաբանության:
Եթե դուք ոչ մի կերպ համաձայն չեք դիմացինի հետ, ապա սկզբից համաձայնեք մանրուքներում, հետո մի համաձայնեք գլխավորում: Այդ ժամանակ ձեր հանդեպ ավելի մեծ համակրանք կտածեն, անգամ եթե դուք չփոխեք ձեր տեսակետը:
Ինչպես դուր գալ շրջապատին
Քիչ խոսեք, շատ լսեք: Մարդկանց մեծամասնությունն անկեղծ համակրանք է տածում այն մարդկանց հանդեպ, ովքեր կարող են սփոփել իրենց: Միայն թե մի պատմեք ուրիշի գաղտնիքների մասին: 
Ավելացրեք ձեր արտաքին գրավչությունը, մարզվեք: Աշխատեք միշտ եռանդուն և երիտասարդ երևալ:
Հաճախ հիշատակեք դիմացինի անունը խոսակցության ժամանակ: Անունը մարդու հոգու բանալին է: Դիմացինին դիմելիս առաջին հերթին իմացեք նրա անունը:
Եթե ինչ-որ բանից նյարդայնացած եք, աշխատեք հանգստանալ: Նյարդային մարդը մեքենայաբար բացասական ռեակցիա է առաջացնում: 
Համեստ եղեք: Աշխատեք չցուցադրել ձեր խելքն այն պահին, երբ պետք չէ: Պարծենկոտներին ոչ ոք չի սիրում: 
    Եվ ամենագլխավոր խորհուրդը. մի կորցրեք ձեր եսը: Ամենագրավիչ մարդիկ այն մարդիկ են, ովքեր ցանկացած իրավիճակում չեն կորցնում իրենք իրենց:

    Կարդացեք նաև

    0 comments