,

10 ֆիլմ, որ ցանկացած աղջիկ պետք է դիտի

7:28 AM

Այս 10 ֆիլմերի ցուցակը նախատեսված է հատուկ կանանց համար:

Adela and Tessie: Animations 61. «Նախաճաշ Տիֆանիի մոտ»
Արդեն դասական դարձած այս ֆիլմը պատմում է մի խաբեբա աղջկա, կանացի խորամանկության և իսկական սիրո մասին: Անկրկնելի Օդրի Հեփբերնը, ում նայելն արդեն մեծ հաճույք է, այս ֆիլմն ավելի գրավիչ է դարձնում: Թեթև ու բարի մելոդրաման անտարբեր չի թողնի ոչ մի կնոջ. բացի այդ մտածելու տեղիք կտա, քանի որ ֆիլմում իր համար օգտակար խորհուրդ կգտնի ցանկացած կին:
I wish I had an ocean
2. «Ջիա»
Սա հայտնի մոդելի ինքնատիպ ֆիլմ է՝ հիմնված իրական դեպքերի վրա: Համաշխարհային հռչակ ձեռք բերելով` Ջիան չկարողացավ հաղթահարել բոլոր գայթակղությունները, որ հանդիպեցին իր ճանապարհին: Բայց իր կարճատև կյանքի ընթացքում այս կինն իսկական կուռք դարձավ: Նրա պատմությունը ցանկացած կնոջ համար դաս է: Իսկ հիասքանչ Անջելինա Ջոլին Ջիա Կարանջիի դերում ֆիլմի գլխավոր առավելություններից է:
3. «Ֆրիդա»
Բավականին ծանր, բայց անսահման գեղեցիկ ֆիլմ ուժեղ և տաղանդավոր Ֆրիդայի մասին, ում հիանալի խաղացել է Սալմա Հայեքը: Ծանր հիվանդություն, երեխայի կորուստ, մեծ արվեստ և խենթ ու կործանող սեր. այս ամենը մի կնոջ կյանք է: Պատմություն, որ ամեն մեկը պետք է իմանա: Ֆիլմը շատ բաց տեսարաններ ու կադրեր ունի, որտեղ տեղ են գտել Ֆրիդա Կալոյի աշխատանքները:
4. «Կասաբլանկա»
1942 թվականին նկարահանված այս ֆիլմը չի կորցնում իր արդիականությունը մինչև այսօր: Սիրո և դժվար ընտրության մասին այս գեղեցիկ պատմությունը պատմում է Կասաբլանկայում խաղատան տիրոջ և իր սիրած էակի մասին, ով խնդրում է իր սիրելիին գողանալ փաստաթղթեր իր ամուսնու՝ Վիկտորի համար: Սա, թերևս, կինեմատոգրաֆի պատմության մեջ ամենասրտառուչ մելոդրաման է:
10-filmov-kotorye-dolzhna-posmotret-kazhdaja-zhenshhina-5.jpg5. «Սեր և աղավնիներ»
Սա մի ֆիլմ է, որ ծանոթ է գրեթե բոլորին: Եվ առանձին գովասանքի կարիք չունի: Բասյա Կուզյակին, Ռաիսա Զախարովնա, Նադյա, երեխաներ և աղավնիներ. իսկական կյանքն ինչպես որ է: Կենսախինդ ու հիանալի ֆիլմը կարող է պատասխաններ տալ բազմաթիվ հարցերի:
10-filmov-kotorye-dolzhna-posmotret-kazhdaja-zhenshhina-6.jpg6. «Մթության մեջ պարողը»
Բավականին անսովոր ֆիլմ, որի գլխավոր դերը կատարել է հանրահայտ երգչուհի Բյորքը: Ցնցող ու ողբերգական այս ֆիլմը պատմում է գրեթե կույր չեխ գաղթական կնոջ մասին, ով ապրում է հանուն իր երեխայի: Բյորքի կատարմամբ հիանալի երգերը ֆիլմը վերածում են կինոարվեստի իսկական գլուխգործոցի:
10-filmov-kotorye-dolzhna-posmotret-kazhdaja-zhenshhina-7.jpg7. «Դաշնամուր»
Կրկին երաժշտությամբ լի այս ֆիլմի իրադարձությունները տեղի են ունենում 19-րդ դարի կեսին: 6 տարեկանից համր Ադան, ում ձայնին փոխարինելու է գալիս դաշնամուրը, հայտնվում է բարդ իրավիճակում՝ գալով աշխարհի մյուս ծայրում գտնվող ամուսնու մոտ: Գրավիչ ու դինամիկ այս ֆիլմը պետք է տեսնի յուրաքանչյուր կին:
eternal sunshine...8. «Մաքուր բանականության հավերժական փայլը»
Ջիմ Քերիի դերակատարմամբ այս ֆիլմը գրավել է միլիոնավոր աղջիկների սրտերը: Մի սարք, որ կարող է ջնջել հիշողությունը, բայց անկարող է ջնջել իսկական սերը: Այս ֆիլմը համարվում է բոլոր ժամանակների ամենագեղեցիկ մելոդրամաներից մեկը:
t i n y v i d e o s9. «Բրիջիտ Ջոնսի օրագիրը»
Ուրախ, թեթև, կենսախինդ, մի փոքր տխուր. ահա թե ինչպես կարելի է բնութագրել այս ֆիլմը, որ ժամանակակից կանանց համար ուղեցույց է դարձել: Իսկ Ռենե Զելվեգերի խաղը պարզապես հիանալի է:
my words fly up, my thoughts remain below10. «Ընթերցողը»
Հետաքրքիր, հիշվող ու ողբերգական մելոդրամա: Միխայիլ Բերգը հիշում է իր կյանքի տարբեր դրվագներ` կապված մի կնոջ՝ նացիստուհի Հաննայի հետ: Սեր և դավաճանություն, երջանկություն և արցունքներ, պատերազմի տարիների դաժանություններ և մարդկային պարզ զգացմունքներ: Յուրաքանչյուր մարդ պետք է դիտի այս ֆիլմը: 

Կարդացեք նաև

0 comments